«Երեկ, ցավալի դիպվածի բերումով, ամեն ինչ խախտվեց». Հրանուշ Խառատյան
![]() 217 Շաբաթ, 25 ապրիլի, 2020 թ., 17:35 Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուղիղ 55 տարի առաջ՝ 1965թ. Արևելյան Հայաստանում առաջին, դեռևս անհամարձակ քաղաքական փորձը եղավ ապրիլի 24-ին պաշտոնապես անդրադառնալու Հայոց ցեղասպանության թեմային, բայց1965-ին ԽՍՀՄ Կոմկուսին զգաստացրել էր Հայաստանում հասարակության կողմից հնչած «հողերը, մեր հողերը» բառերը: Դրան հաջորդած տարիներին զոհերի հիշատակի ամենամյա անդրադարձը սկսեց կայունանալ և զարգանալ՝ միշտ մնալով իշխանությունների աչալուրջ վերահսկողության տակ՝ «սգացեք, հիշեք զոհերին, խոսեք Աբդուլ Համիդի, երիտթուրքերի, Օսմանյան կայսրության մասին, բայց մոռացեք հողերը, Մուստաֆա Քեմալին, Թուրքիայի հանրապետությունը»: Սգում և Աբդուլ Համիդի մասին խոսում էինք «վերևում»՝ Ծիծեռնակաբերդում, հեռուստատեսությամբ, ռադիոյով, գրքերով, հողերի և Մուստաֆա Քեմալի մասին խոսում «ներքևում»՝ ընկերական հավաքներում, ընտանիքներում: Ապրիլի 24-ը փոփոխվում էր թե՛ ծիսականորեն, թե՛ բովանդակության հստակեցմամբ՝ ընդհուպ մինչև 100-րդ տարելից, երբ «զոհերին հիշելուն և նրանց հիշատակը հարգելուն» գումարվեց նաև, ըստ էության, պաշտոնապես ձևակերպված «պահանջատիրություն» իմաստը՝ «հիշում ենք և պահանջում»: Բայց նոր «դերակատար» խորհրդանիշը՝ անմոռուկը միայն հիշողության հետ կամ մասին էր խոսում, դեռևս կոնկրետ չի հնչել, թե «ինչ ենք պահանջում»: Անմոռուկը հիշողության, ոչ թե պահանջատիրության խորհրդանիշ է: 54 տարիների ընթացքում միմյանց հետ վիճելով, միմյանց դեմ կռվելով, միմյանց համոզելով, միմյանց դրդելով կամ զսպելով, նաև պատժելով Հայաստանի հասարակությունն ու իշխանությունները նախ՝ հակոտնյա, ապա՝ զուգահեռ և խաչվող էին: Նույնիսկ երբ արդեն կայունացել էր հիշատակի ուխտագնացության ծեսը Ծիծեռնակաբերդ: Առավոտը իշխանություններինն էր, որից հետո սկսվում էր հասարակական երթը: Երեկ, ցավալի դիպվածի բերումով, ամեն ինչ խախտվեց: Ամեն ինչ կազմակերպվեց իշխանությունների կողմից, հասարակության մասնակցությունը Ծիծեռնակաբերդում |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
6303:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
133Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
174Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
137Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
281Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
253Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
300Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
236Երեկ, 19:30
