Աշխարհի պետությունների ռազմական ծախսերը հասել են տասնամյակի առավելագույնին. #SIPRI

Ստոկհոլմում գործող «Խաղաղության հարցերի ուսումնասիրության միջազգային ինստիտուտը» (SIPRI) տարեկան զեկույց է հրապարակել, որի համաձայն՝ 2019 թվականին աշխարհում ռազմական ծախսերը հասել են տասնամյակի առավելագույն ցուցանիշին:
Ըստ ուսումնասիրության՝ անցած տարվա ընթացքում ռազմական ծախսերը կազմել են 1,92 տրիլիոն դոլար:
Միևնույն ժամանակ, ռազմական ծախսերի ծավալի 62%-ը բաժին է ընկնում հինգ երկրների՝ ԱՄՆ, Չինաստան, Հնդկաստան, Ռուսաստան և Սաուդյան Արաբիա:
Պաշտպանական բյուջեի ծավալներով առաջատարը Միացյալ Նահանգներն է՝ 730 միլիարդ դոլար, որը 5,3%-ով ավելի է, քան նախորդ տարի: ԱՄՆ-ին բաժին է ընկնում համաշխարհային ռազմական ծախսերի 38%-ը:
Երկրորդ տեղում Չինաստանն է, որի պաշտպանական ծախսերի ընդհանուր ծավալը կազմում է 261 միլիարդ դոլար, որը 5,1%-ով ավելի է, քան նախորդ տարի:
Ռուսաստանի ռազմական ծախսերն աճել են 4,5%-ով և կազմել 65,1 միլիարդ դոլար:
Առաջին տասնյակում են Ֆրանսիան (50,1 միլիարդ դոլար), Գերմանիան (49,3), Մեծ Բրիտանիան (48,7), Ճապոնիան (47,6) և Հարավային Կորեան (43.9):
Միևնույն ժամանակ, ՆԱՏՕ-ի անդամ բոլոր 29 երկրները միասին ծախսել են 1,04 տրիլիոն դոլար՝ զգալիորեն ավելացնելով ռազմական ծախսերը Գերմանիայի հաշվին (ավելացել է 10%-ով և կազմել 49.3 միլիարդ դոլար):
Մերձավոր Արևելքում Իրանի ռազմական ծախսերը 2019 թվականին նվազել են 15%-ով և կազմել 12,6 միլիարդ դոլար՝ չնայած ԱՄՆ-ի և տարածաշրջանում մրցակիցների հետ հարաբերությունների լարվածությանը:
2019-ին Ուկրաինան ռազմական կարիքների համար ծախսել է 5,2 միլիարդ դոլար, ինչը 9,3%-ով ավելին է նախորդ տարվա համեմատ:

ԱՄՆ-ն արգելել է Կանադայից կաթնամթերքի, ալկոհոլային խմիչքների ներմուծումը
19211:31
«Ձեր թոփ մեկ խնդիրը Հայաստանի վիլայեթացումն է և ոչ թե գազի սպառումը»․ Արեգ Սավգուլյան
8510:18
«Սահմանամերձ դաշտերը քարից էինք մաքրում՝ բնականաբար ձեռքով»․ Վահան Թումասյան
183Երեկ, 17:30
«Հայաստանը չի կործանվի, եթե գազի գինը թանկանա»․ Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
181Երեկ, 17:06
«Ստեղ մարդիկ կան, որոնց ավտոմեքենաների գինն ավելի թանկ է, քան դեպի Ինդոնեզիա մեր արտահանման ծավալը»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
190Երեկ, 14:00
«Նավթի գները կտրուկ կնվազեն, երբ մենք հաղթենք Իրանի դեմ պատերազմում»․ Թրամփ
648Երեկ, 09:07
Ցեմենտի շուկայում դեֆիցիտի խնդիր է առաջացել․ «Ժողովուրդ»
155Երեկ, 08:42
«Մեր հիմնական նպատակներից մեկը կանաչ էներգիան «Զանգեզուրի միջանցքով» դեպի Նախիջևան ուղղելն է»․ Փարվիզ Շահբազով
45707.09.2026, 19:13