Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

«Այն, ինչ վերադարձվել է, թալանի ծովի մեջ ընդամենը մի կաթիլ է»․ Արտակ Գալստյան

«Այն, ինչ վերադարձվել է, թալանի ծովի մեջ ընդամենը մի կաթիլ է»․ Արտակ Գալստյան
272
Երեքշաբթի, 28 ապրիլի, 2020 թ., 09:20

Իրավապաշտպան Արտակ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեռևս 88-ից ավանդույթ ձևավորվեց Հայաստանում:
Նոր իշխանությունը գնահատական չտվեց նախկիններին, սեփականությանը չկպավ՝ մեկնաբանելով, որ դա կստեղծի նախադեպ, որ ամեն հաջորդ իշխանություն կվերաձևակերպի սեփականությունը, անկախ նրանից դա թալանով է ստեղծված, թե քրտինքով:
Ավանդույթը շարունակեցին և՛ Ռոբերտը, և՛ Սերժը ու անկախ ընդունված օրենքների, կարծես թե այսօրվա հեղափոխական իշխանությունը:
Այլ կերպ ասած, մինչև օրս դեռևս պատասխանատվության չի ենթարկվել և ոչ մի թալանչի, իսկ այն, ինչ վերադարձվել է, թալանի ծովի մեջ ընդամենը մի կաթիլ է:
Այս ֆոնի տակ առավել ծիծաղելի են դառնում նախկինների հայտարարությունները նոր իշխանություններին, որ տղերք սթափվեք, գալու է պատասխան տալու ժամանակը:
Այստեղ են ասել՝ որքան դուք էք պատասխան տվել, այդքան էլ այսօրվա իշխանությունն է տալու:
Ինչպես կասեր վարչապետը՝ հանգիստ նստեք տեղներդ, ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ»: