«Գաղտնի հանդիպումներին էդ կեղծամներն օգտագործեք դուք, ոչ թե՝ Միշիկը». Ք. Պողոսյանը՝ ԼՀԿ-ին
![]() 381 Երեքշաբթի, 28 ապրիլի, 2020 թ., 20:25 Այսօր Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանն, անդրադառնալով Ալեն Սիմոնյանի և Էդմոն Մարուքյանի վիճաբանությանը, ասել է. «Զզվելի ա, ուղղակի զզվելի ա: Ես ուրիշ ձևակերպում չունեմ: Ես տարիքով փոքր եմ այստեղ շատերից, ինձնից առաջ էլ այստեղ աշխատել են, բայց այդպես էլ քաղաքական հասունություն չեն ձեռք բերել: Երբ քաղաքական փաստարկները վերջանում են, մարդիկ իջնում են անձնական վիրավորանքների դաշտ: Երբ ես գնամ տուն, ես ամաչելու եմ ձեր բոլորի պահվածքի համար: Իսկ ինչ վերաբերում է հեղափոխությանը, ով խոսա հեղափոխությունից, դուք լուռ նստեք ու ծպտուն մի՛ հանեք: Երբ ձերբակալվեց Սասունը, Արարատը, Նիկոլը Փաշինյան, ես ձեր դիմաց կանգնեցի, երբ դուք հրոսակախբով գալիս էիք բարձրանալու ամբիոն, ես ձեզ խոսք տվեցի, որ եթե համարձակվեք բարձրանալ ամբիոն, ես ձեզ ներքև կշպրտեմ այնտեղից: Իսկ ինչ վերաբերում է Միշիկ Մինասյանին, որ երբ անունը տալիս ենք, հողը ձեր ոտքերի տակից գնում է, ընենց ապրեք ձեր կյանքը, որ էսօր սենց չխառնվեք իրար: Երբ գաղտնի հանդիպումներ եք ունենում, խորհուրդ կտամ էդ կեղծամներն օգտագործեք դուք, ոչ թե՝ Միշիկը Մինասյան, որովհետև ճանաչվում եք, փոքր երկիր ա, մարդիկ ամեն ինչ գիտեն»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
