Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

Լիլիթ Մակունցը՝ Ալեն Սիմոնյանի հետ տեղի ունեցած միջադեպի մասին

Լիլիթ Մակունցը՝ Ալեն Սիմոնյանի հետ տեղի ունեցած միջադեպի մասին
369
Հինգշաբթի, 30 ապրիլի, 2020 թ., 16:15

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ապրիլի 30-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հետ տեղի ունեցած միջադեպը չպետք է դիտարկել որպես առանձին դեպք:
«Այն հետևանք է հանրային սպառնալիքների, բռնության կոչերի, սեռական բնույթի հայհոյանքների, մարդու արժանապատվությունը ոտնահարող հայտարարությունների, որոնք առցանց, օնլայն տիրույթից տեղափոխվել են օֆ լայն տիրույթ»,- ասաց Լ. Մակունցը:
Նրա կարծիքով՝ տեղի ունեցածը ոչ թե միայն Ալեն Սիմոնյանին, այլ ՀՀ քաղաքացիներին առնչվող դեպք է:
«Փորձ է արվում այնպիսի տպավորություն ստեղծել, որ հանրային անվտանգության առումով կարող է խնդիր առաջանալ, որ դա կարող է տեղի ունենալ ցանկացած քաղաքացու հետ»,- նշեց խմբակցության ղեկավարը:
Նա բարձր գնահատեց Ալեն Սիմոնյանի՝ ներողություն խնդրելու քայլը, մինչդեռ հակառակ կողմից նման քայլ չի եղել: Լ. Մակունցն ուղղակի կապ տեսավ միջադեպի և ԱԺ-ի՝ վերջերս ընդունած օրենքի հետ, որն առնչվում է ապօրինի ունեցվածքին: