«Սպառնալիքի լեզուն ժխտված է, բանակցային լեզուն՝ ընդունված». Զոհրաբ Մնացականյան
![]() 333 Երկուշաբթի, 04 մայիսի, 2020 թ., 17:30 ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում անդրադարձել է Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացին և ՌԴ արտգործնախարար Լավրովի հայտարարությանը՝ փուլային տարբերակի վերաբերյալ: «2019-ի ընթացքում համանախագահների ներգրավմամբ բավական ծանր աշխատանք է եղել: Սկզբունքորեն, մենք բավական թափանցիկ խոսել ենք այն ծավալի մեջ, որը հնարավոր է: Մենք միշտ խոսել ենք, որ հարցը հիմնվում է փոխզիջման սկզբունքի վրա: Չի կարող որևէ մեկը սպասել, որ Հայաստանը որևէ քայլ կատարի, որը համադրելի չէ, որը ենթադրում է զիջում, և որը վնասում է մեր ազգային անվտանգությանը: Այստեղ ուղղակի շատ էական է լինել սառնասիրտ և հանգիստ: Իհարկե, շատ հետաքրքիր է ներքին դաշտում՝ քաղաքական կոնտեքստը հաշվի առնելով շատ գունավոր ձևերով արտահայտվել: Բայց այն, ինչն ասում ենք, ավելի քան հստակ է և ավելի քան ուղղորդում է մեր ներգրավումը բանակցային դաշտում»,- նշեց նախարարը: Մնացականյանը հայտնեց, որ Հայաստանի դիրքորոշումը հիմնված է մեկ կարևորագույն սկզբունքի վրա՝ համազգային կոնսենսուսի. «Այստեղ շատ էական է մի բան. մենք կտրականապես ժխտել ենք բանակցային գործընթացում սպառնալիքի գործոնը: Այսինքն՝ սպառնալիքի լեզուն ժխտված է: Բանակցային լեզուն՝ ընդունված: Այդ բանակցությունների մեջ գոյություն ունեն այն սկզբունքները, որոնց մասին մենք միշտ խոսել ենք»,- նշեց Մնացականյանը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
