ԱՄՆ գանձապետարանը մտադիր է ռեկորդային՝ 2,9 տրիլիոն դոլար պարտք վերցնել

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ իշխանությունները մտադիր են տարվա երկրորդ եռամսյակի համար (ապրիլ-հունիս) պարտք վերցնել ռեկորդային՝ 2,99 տրիլիոն դոլար՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ֆինանսատնտեսական ճգնաժամը հաղթահարելու նպատակով: Նախարարությունը երկուշաբթի հայտարարել էր, որ նշված գումարը գերազանցելու է 530 միլիարդ դոլար արժողությամբ եռամսյակային փոխառությունները, որոնք կատարել էին 2008 թվականի հուլիս-սեպտեմբեր ամիսներին՝ ֆինանսական ճգնաժամի պայմաններում:
2019-ին ամբողջ տարվա համար երկրի իշխանությունների վերցրած պարտքը կազմում էր 1,28 տրիլիոն դոլար, հայտնում է AP-ն: Ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ 2,99 տրիլիոն դոլարն անհրաժեշտ է կառավարության կողմից հաստատված տարբեր ծրագրերի իրականացման համար՝ աշխատողներին և ձեռնարկություններին աջակցելու, աշխատավարձերի պաշտպանության և այլ միջոցառումների համար:

«Այո, 4 հոգանոց ընտանիքի մեկ օրվա սննդի վրա մոտ 15 հազար է ծախսվում». Կարեն Վրթանեսյան
144Երեկ, 20:54
«Գազի գնի 10%-ով թանկացումը բերելու է 0,6% գնաճ»․ Մարտին Գալստյան (տեսանյութ)
140Երեկ, 16:42
Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
120016.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
103715.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
68614.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
148613.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
69412.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
183510.11.2026, 19:37