Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Եկեք ոչ մի թիզ հող թշնամուն լոզունգներով չփորձենք քողարկել ռիսկերը». Ն. Զոհրաբյան

«Եկեք ոչ մի թիզ հող թշնամուն լոզունգներով չփորձենք քողարկել ռիսկերը». Ն. Զոհրաբյան
412
Երեքշաբթի, 05 մայիսի, 2020 թ., 18:25

ԲՀԿ խմբակցությունում առաջիկա օրերին կհյուրընկալեն ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին և կփորձեն ստանալ պատասխաններ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունների առիթով: Այդ մասին ԱԺ-ում հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Եկեք կեղծ հայրենասիրությամբ, ոչ մի թիզ հող թշնամուն լոզունգներով չփորձենք քողարկել այն ռիսկերը, որ պարունակում են այդ հայտարարությունները»,- նշեց Ն. Զոհրաբյանը:
Հիշեցնենք, որ Զ. Հասանովը հայտարարել էր, թե «կտրուկ մեծացել է ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը», ինչն, իբր թե կապված է վերջին օրերին հայկական կողմի «սադրիչ գործողությունների հետ»: