«Սրացումներ են տեղի ունենում, որոնք, կարելի է ասել, վերջին ակորդներն են». Ալեն Սիմոնյան
![]() 436 Չորեքշաբթի, 06 մայիսի, 2020 թ., 17:00 ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով Միքայել Մինասյանի վերջին տեսանյութին, նրան կալանավորելու դատարանի որոշմանը, և պատասխանելով հարցին, թե արդյոք թերացում չի՞ տեսնում իրավապահների աշխատանքում, ասաց. «Կարծում եմ՝ Մոսկվայի արվարձաններում, ինչ-որ տնակներում, պադվալներում երկար թաքնվել չի կարող: Կարծում եմ՝ երկար այդպես չի կարող մնալ, և դա վերաբերում է բոլորին. հերթով, ինչպես վարչապետն է ասել, պատասխան են տալու: Թավիշը, ինչպես մեր քաղաքացիները երբեմն վատ իմաստով փորձում են ներկայացնել, այնուամենայնիվ, այդ իմաստով ավարտված է: Ե՛վ այդ քայլերը, և՛ այսօրվա ակտիվացումը, ես կասեի՝ գարնանային սրացումները, դրա վառ ապացույցն են: Այսինքն՝ ի պատասխան իշխանության գործողությունների՝ այս սրացումներն են տեղի ունենում, որոնք, կարելի է ասել, վերջին ակորդներն են, և մենք շատ շուտով ականատես կլինենք հետաքրքիր բաների»: Դիտարկմանը՝ չե՞ք կարծում, որ արդեն շատ ուշ է, որովհետև շատերի նկատմամբ հետախուզում հայտարարվեց, բայց ոչ ոք բերման չենթարկվեց, ավելին՝ ժամանակ շահեցին՝ երկիրը լքելու և այսպես ասած՝ օգնեցիք, որ երկրից փախչեն, ԱԺ փոխխոսնակը պատասխանեց. «Պատկերացրեք՝ ոմն քաղաքացու հանդեպ ինչ-որ անօրինական գործողություններ արվի, հանրությունը դա ողջունի, բայց մի տարի հետո նա գնա միջազգային դատարան և ազատ արձակվի: Հիմա ընտրությունը դրա մեջ է՝ անել ափալ-թափալ մի բան, որ ինչ է թե՝ մի բան ցույց տալ, թե՞, որ հիմնավոր, ինստիտուցիոնալ ձևով անել գործողություններ, որոնք իրավական առումով անխոցելի են»,- ասաց Ա. Սիմոնյանը: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
278Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
295Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
303Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
205Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
266Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
245Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
232Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
281Երեկ, 09:52
