«Ինչո՞ւ Լավրովը նման հայտարարություն արեց և ո՞ւմ էր այն ուղղված»․ պատգամավորը՝ նախարարին
![]() 383 Չորեքշաբթի, 06 մայիսի, 2020 թ., 18:10 ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամին ԼՀԿ-ական պատգամավոր Արկադի Խաչատրյանը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ ՌԴ ԱԳ նախարարի հայտարարությունը հիմա արվեց, և այն մեսիջ չէ՞ր, եթե այո՛, ո՞ւմ էր ուղղված, կա՞ կապ ռուսական ընկերությունների հանդեպ քրեական գործերի և այդ հայտարարության միջև: ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ասաց, որ ՀՀ-ը ՌԴ հետ ունի բնականոն հագեցած դաշնակցային հարաբերություններ: Այդ ոգու մեջ շարունակում են աշխատել ՌԴ գործընկերների հետ: «ՌԴ հետ ունենք խնդիրներ, բայց դրանից դարձնել դրամա... Բազմաթիվ հարթակներ ունենք աշխատելու: Մենք շարունակելու ենք աշխատել որպես հավասարազոր, դաշնակից պետություններ»,- ասաց նախարարը: Պատգամավորի արձագանքը եղավ՝ բարձր եմ գնահատում Ձեր դիվանագիտական պատասխանը: Այնուամենայնիվ, պատգամավորը կրկին հարցրեց՝ ո՞ւմ էր ուղղված հայտարարությունը: «Հարցը գալիս էր ադրբեջանական աղբյուրից ադրբեջնական աղբյուրին էլ ուղղված էր»,- ասաց Զ. Մնացականյանը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
