Քոչարյանի պաշտպանները դիմե՞լ են Սերժ Սարգսյանին անձնական երաշխավորության համար
![]() 380 Հինգշաբթի, 07 մայիսի, 2020 թ., 23:25 ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Հայկ Ալումյանը «Ֆակտոր»-ի եթերում անդրադառնալով նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանի, Խոսրով Հարությունյանի, Կարեն Կարապետյանի, Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանի անձնական երաշխավորությանն՝ ասել է. «Անձնական երաշխավորությունը գրավից հետո ամենաբարձր երաշխիքը նախատեսող խափանման միջոցն է։ Այդ մարդիկ, մի հատ գումարենք իրար ու տեսնենք, քանի տարի են վարչապետ եղել, և եթե ինչ-որ մի դատարան այն միտքը կարտահայտի, թե ուրեմն նախկին վարչապետերը բավարար հեղինակավոր չեն, այդ դեպքում պետք է մեսիջը հասկանան՝ այդ դեպքում, եթե ոչ նախկին վարչապետերը, ապա էլ ո՞ւմ համար են նախատեսված խափանման այդ միջոցները։ Դատարանը եթե մերժի, պիտի իր մտքի մեջ հաշիվ տա՝ օրենսդիրը ո՞նց է նախատեսել, միգուցե միայն գործո՞ղ վարչապետերը կարող են երաշխիք տալ»: Հարցին, թե դիմե՞լ են Սերժ Սարգսյանին՝ անձնական երաշխավորություն ներկայացնելու հարցով, Ալումյանը պատասխանել է. «Պաշտպանները ոչ ոքի չեն դիմել այդպիսի խնդրանքներով: Այն մարդիկ, ովքեր մինչև հիմա երաշխավորություններ են ներկայացրել, իրենց նախաձեռնությամբ են դա արել։ Ես այսօր ունեմ փաստ, որ երաշխավորների ցանկում նրա անունը չկա»: Մանրամասները՝ տեսանյութում |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
