«Ես պնդում եմ, որ սա նախապատրաստված սադրանք էր». Ալեն Սիմոնյան
![]() 535 Ուրբաթ, 08 մայիսի, 2020 թ., 13:50 «Այս ամենն անմիջական կապ ունի նախօրեին հնչած սեռական բնույթի հայհոյանքների, ընդունված վերջին օրենքների հետ: Ես պնդում եմ, որ սա նախապատրաստված սադրանք էր և ունենալու է շարունակական բնույթ: Ընտրվել է մարտավարություն, երբ դահլիճում մթնոլորտը լարվում է՝ կոնկրետ Անի Սամսոնյանի ելույթներով: Ես գտնում եմ, որ իրեն «կլասիկ» հռչակած քաղաքական գործիչն իրավունք չունի ԱԺ դահլիճում հայհոյանքներ հնչեցնել»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, որ Սասուն Միքայելյանի մանդատը վայր դնելու հարցը չի քննարկվել: «Եվ ակնհայտ է, որ երբ դու իջնում ես ամբիոնից ու վրա ես քշում Սասուն Միքայելյանի վրա մայիսի 8-ով և փորձում սադրել, էդ մարդը կարող է նաև այդ սադրանքին չդիմանալ»։ Նա նշեց, որ սադրանքներին չպետք է տրվել, իսկ տեղի ունեցած բռնությունն անընդունելի է և երկրորդ կարծիք չի կարող լինել: ԱԺ փոխնախագահի խոսքով՝ գնահատական տալուց պետք է հասկանանք, թե ինչու է դա տեղի ունեցել: Ալեն Սիմոնյանը նշեց, որ ծեծկռտուքի վերաբերյալ քննարկմանը ներկա էին հիմնականում վարչության անդամները, իսկ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ քննարկում կլինի ավելի ուշ և կորոշեն, թե ինչ պետք է անել: Հիշեցնենք, այսօր Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո քննարկում էր տեղի ունեցել վարչապետի և ԱԺ նախագահի մասնակցությամբ։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
