«Կյանքիս մեջ ինչ արել եմ, չեմ զղջում». Սասուն Միքայելյան
![]() 328 Ուրբաթ, 08 մայիսի, 2020 թ., 15:40 Կյանքիս մեջ ինչ արել եմ, չեմ զղջում: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցածի միջադեպին: Հարցին՝ մայիսի 8-ով նման ծեծկռտուք, իրարանցում արժե՞ր Ազգային ժողովում, Սասուն Միքայելյանը չպատասխանեց և արագ հեռացավ: Հիշեցնենք՝ այսօր, Մայիսի 8-ի նիստում, ծեծկռտուք տեղի ունեցավ պատգամավորների միջև՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթի ժամանակ տեղից արձագանքեց «Իմ քայլի» պատգամավոր Սասուն Միքայելյանը։ «Պարո՛ն Միքայելյան, հոպար չեմ ձեզ համար»,- ասաց Մարուքյանն ու իջավ ամբիոնից։ Սասուն Միքայելյանը մոտեցավ նրան ու հարվածեց, ինչից հետո քաշքշուկ սկսվեց։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
