«Դատավորների աշխատավարձը կբարձրանա 50 տոկոսով». Ռուստամ Բադասյան
![]() 948 Երկուշաբթի, 11 մայիսի, 2020 թ., 20:50 Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանին հետ դատական համակարգում վեթինգի շուրջ քննարկման ժամանակ, Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, թե ինչ բարեփոխումներ են սպասվում. «Իմ կարծիքով ավելի կարևոր է, ոչ թե՝ ով է լքելու դատական համակարգը, այլ, թե ով է համալրելու դատական համակարգը... Մենք ունենք 244 դատավոր, որոնցից 183-ը Առաջին ատյանի դատարանում, 44-ը Վերաքննիչում, 17-ը՝ Վճռաբեկ դատարանում: Ի՞նչը պետք է փոխվի, որ դատական համակարգը գրավիչ լինի մասնագետների համար: Ընդ որում, իմ հնչեցրած թվերից ունենք 7 թափուր հաստիք: Վերջին 2 տարվա ընթացքում այն հավակնորդների թիվը, որոնք հաղթահարել են թեստավորման փուլը և ուսումնառություն են անցնում Արդարադատության ակադեմիայում, 30 է: Այսինքն, վերջին 2 տարում ունենք 30 հավականորդ, ընդ որում, մի մասը դեռ չի ավարտել ուսումնառությունը»,- ասաց նախարարը՝ ընդգծելով, որ գրավչության բարձրացման և փոփոխություններ իրականացնելու կարևոր փոփոխությունն արժանի աշխատավարձն է։ Նա նշեց, որ դատական դեպարտամենտը նախարարության հորդորով ներկայացրել է դատավորների վարձատրության ավելացման աստիճանական համակարգ, որը ենթադրում է, որ 2020 թվականին դատավորների աշխատավարձը կբարձրանա 50 տոկոսով, եթե ընդունվի կառավարության կողմից, 2021 թվականին՝ 60 տոկոսով, 2020 թվականին՝ 70 տոկոսով։ «Առաջին ատյանի դատարանի դատավորի աշխատավարձը կազմում է շուրջ 661 հազար դրամ, Վերաքննիչ դատարանի դատավորինը՝ 727 հազար դրամ, Վճռաբեկինը՝ 760 հազար։ Եթե 2020 թվականի աշխատավարձերի բարձրացումը տեղի ունենա, ապա աշխատավարձը կկազմի 991 հազար դրամ, 2021 թվականին 1 միլիոն 57 հազար, և 2022 թվականին՝ 1 միլիոն 123 հազար»,- ասաց Բադասյանը։ |

«Ադրբեջանցիք որպես փաստարկ Հայաստանի դեմ օգտագործում են Նիկոլի պնդումները». Նարեկ Մարգարյան
8012:24
«Սա կարող է դաս լինել բոլորի համար, ովքեր միջնորդության հարցում կթեքվեն դեպի Արևմուտք». Զախարովա
25912:00
«Այն, ինչ կատարվում է Արցախում, վաղը տեղի է ունենալու Սյունիքում, Գեղարքունիքում ու Հանրապետության հրապարակում». Սաղաթելյան
15210:48
«Մեր պլան Ա-ն ԼՂ-ն հայաթափելը չէ». Փաշինյան
22110:18
«ԼՂ բնակավայրերի բնակիչները կարող են իրենց տները վերադառնալու իրական հնարավորություն ստանալ». Նիկոլ Փաշինյան
24510:12
Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
20210:00
«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
26201:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
43700:24
