«Ուզում եք անունը դնենք վեթինգ, ուզում եք՝ համատարած վեթինգ կամ գարշոկ». Դանիել Իոաննիսյան
![]() 449 Երկուշաբթի, 11 մայիսի, 2020 թ., 21:25 «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլ Փաշինյան և Ռուստամ Բադասյան, բոլոր այն անձինք, ովքեր երբևէ անբացատրելիորեն հարստացել են կամ ակնհայտ ապօրինի դատավճիռներ են կայացրել, չեն կարող լինել դատավոր: Նույնիսկ, եթե դրա պատճառով դատական համակարգը դառնա գերծանրաբեռնված, միևնույնն է, Հայաստանի Հանրապետության անունից արդարադատություն չեն կարող իրականացնել կոռուպցիոներները, չեն կարող իրականացնել մարդիկ, ովքեր թեկուզ «քավորի» անունով գրանցված, բայց իրենց կողմից փաստացի օգտագործվող ու իրենց օրինական եկամուտներից սարեր-ձորեր հեռու գույք ունեն, կամ, օրինակ, մեկ ոստիկանի ցուցմունքով ընդդիմադիր են ազատազրկման դատապարտել: Ինչ ուզում է լինի՝ չեն կարող այդ մարդիկ դատավոր լինել: Չեն կարող այդ մարդիկ իմ, ձեր և մյուս քաղաքացիների անունից արդարադատություն իրականացնել: Պարզապես չեն կարող: Ուզում եք անունը դնենք վեթինգ, ուզում եք՝ համատարած վեթինգ կամ գարշոկ: Այդ անձինք պետք է օր առաջ հեռացվեն Հայաստանի Հանրապետության անունից արդարադատություն իրականացնելուց»: |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
