ՊԵԿ-ից զգուշացվել է. Ֆելիքս Ցոլակյանի եղբոր՝ 80 միլիոն դրամի չարաշահման հետքերով. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ՊԵԿ գանգատարկման հանձնաժողովը 5/1 ձայների հարաբերակցությամբ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի եղբորը, ըստ էության, համարել է պատասխանատու 80 միլիոն դրամի չարաշահման հարցում։
«Ժամանակ»-ը տեղեկացրել էր, որ ՊԵԿ-ը ստուգում է իրականացրել նախկին ՏԿՆ, այժմ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կառուցվածքում գտնվող «Վարչատնտեսական» ՓԲԸ-ում և հայտնաբերել է չարաշահումներ, որոնք վերաբերում են բառացիորեն «նախորդ դարին»։ Ստուգմամբ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի եղբոր ղեկավարած կառույցում մոտ 80 միլիոն դրամի անհամապատասխանություն էր հայտնաբերվել։ Բայց դրանից հետո բարձր տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը գրավոր առարկություն էր ուղարկել Դավիթ Անանյանին և գանգատարկել ակտը, քանի որ եթե անգամ այդ 80 միլիոնի անհամապատասխանությունը իրականում կա, ապա վաղուց անցել է 3 տարի վաղեմության ժամկետը։
Բայց ՊԵԿ-ում փաստացի անդրդվելի են գտնվել, մի բան էլ ակնարկել են, որ Ցոլակյան եղբայրները պետք է շնորհակալ լինեն իրենց «մեղմ» ստուգման համար, և որ չեն արձանագրվել այլ փաստեր՝ կապված հարազատ-բարեկամներին որպես աշխատող գրանցելու և այլնի հետ։
Ավելին, մեր տեղեկություններով, ՊԵԿ-ից Ֆելիքս Ցոլակյանին «զգուշացվել» է չխորանալ, չբողոքարկել ստուգման ակտը, չհասնել դատարան, այլապես խախտման թիվը կարող է աճել»։
Մանրամասները՝ թերթի համարում:

«Վրաստանի հետ խնդիր չկա, բայց 12 տարի է՝ մի փոքրիկ ենթակառուցվածք կառուցել չենք կարողանում»․ Հայկ Խանումյան
9809:00
«Անցած 10 ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը 6,4%-ով աճել է»․ Գևորգ Պապոյան (լուսանկար)
155Երեկ, 21:12
Թուրքիայի միջազգային պահուստները նվազել են 51 մլրդ դոլարով ԱՄՆ-Իրան պատերազմից հետո
172Երեկ, 19:01
«Վերջին մեկ տարվա ընթացքում Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել ավելի քան 100 հազար տոննա բեռ». Ալիև
339Երեկ, 13:07
«Հայաստանի էներգահամակարգի բնականոն աշխատանքը կախված կլինի Ադրբեջանում ընդունվող որոշումներից»․ Վահե Դավթյան
259Երեկ, 01:06
«Ըստ տեղեկությունների՝ Հրազդանի ՀԷԿ-ից օրական մեկ ժամ հոսանք է բաց թողնվում դեպի Թուրքիա»․ Կարապետ Պողոսյան
27324.11.2026, 14:00
«246 անգամ անհամաչափ առևտուր. ո՞ւմ է ձեռնտու «խաղաղությունը»». Սուրեն Սուրենյանց
43822.11.2026, 19:24
«Այո, 4 հոգանոց ընտանիքի մեկ օրվա սննդի վրա մոտ 15 հազար է ծախսվում». Կարեն Վրթանեսյան
76519.11.2026, 20:54