«Նույնիսկ կալանքի տակ ժամանակն աշխատում է Քոչարյանի օգտին». Հովհաննես Իգիթյան
![]() 361 Հինգշաբթի, 14 մայիսի, 2020 թ., 23:45 ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը «Առաջին լրատվական»-ի եթերում անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդության վերաբերյալ դատարանի կայացրած որոշմանը: Իգիթյանը հայտնել է, որ դատարանի վճիռն իր համար անակնկալ չէր: Հիշեցնենք՝ դատարանը մերժել էր նախկին վարչապետների միջնորդությունը: «Ներկայացվել է միջնորդություն, թե ինչ պատճառաբանությամբ, ինչ հիմքերով պետք է փոխվի Ռ. Քոչարյանի խափանման միջոցը, և դատարանը կայացրել է այդ որոշումը: Ի՞նչ է փոխվել, որ խափանման միջոցը փոխվի: Մեր օրենսդրությամբ հասարակության մեջ մեծ հեղինակություն ունեցող մարդիկ կարող են հանդես գալ երաշխավորությամբ, այս չորս վարչապետներն արդյո՞ք հասարակության մեջ ունեն այն վստահությունը, որ Ռ. Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխվի: Ո՛չ: Չորս վարչապետներից երկուսը Մարտի 1-ի գործով առնվազն որպես վկա պետք է հանդես գան: Այստեղ ոչ միայն բարոյական, այլ նաև իրավական խնդիր կա»,- ասել է նա: Պատգամավորի դիտարկմամբ՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը շահագրգռված չէ, որ դատավարությունը մեկնարկի. «Նույնիսկ կալանքի տակ ժամանակն աշխատում է Ռոբերտ Քոչարյանի օգտին»,- նշել է Իգիթյանը: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
