«Ալիևը կազմակերպում է նացիստական ռեժիմի ադրբեջանցի աջակցի փառաբանում և ներկայանում որպես նացիզմի հակառակորդ». Ն․ Փաշինյան
![]() 516 Շաբաթ, 16 մայիսի, 2020 թ., 14:45 Մամուլի ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փաստերով հակադարձեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին․ «Փաստական տվյալների հիման վրա Երկրորդ համաշխարհայինի տարիներին մոտավորապես 75 հազար ադրբեջանցի ներգրավված է եղել նացիստական լեգեոներական խմբավորումներում: Գոյություն է ունեցել ադրբեջանական լեգեոն, որն ունեցել է դրա համար անհրաժեշտ բոլոր ատրիբուտները՝ սկսած հագուստից»,- ասաց ՀՀ վարչապետը՝ ցուցադրելով արխիվային լուսանկարներ։ Նա հայտնեց նաև, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Գերմանիայում լույս է տեսել ադրբեջանական լեգեոներական պաշտոնաթերթը: «Ինչպե՞ս կարելի է ներկայանալ որպես նացիզմի հակառակորդ և նացիզմի կողմնակից լինելու մեջ մեղադրել ՀՀ-ին, երբ Ադրբեջանում անձամբ Իլհամ Ալիևը կազմակերպում է նացիստական ռեժիմի ադրբեջանցի աջակցի փառաբանումն իր երկրում, իսկ արտաքին աշխարհում փորձում է ներկայանալ որպես նացիզմի հակառակորդ: Սա ուղղակի անընդունելի է»։ ![]() |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22

