«Հերթական անգամ խիզախություն չունեցավ». Էդուարդ Շարմազանով
![]() 339 Շաբաթ, 16 մայիսի, 2020 թ., 20:45 ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ Լավրովի հայտարարություններն ուղղակի հերքելու խիզախություն չունեցավ: Բայց սա խնդրի մի մասն է, իսկ խնդրի մյուս մասն այն է, որ ի պատասխան այն հարցի, թե հանրապետականները մտահոգ են, որ Լավրովի հայտարարության նման հայտարարություն կարող են անել նաև մյուս համանախագահ երկրներ ԱՄՆ-ն և Ֆրանսիան, Փաշինյանը «պաշտպանվեց» ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցչի վերջին հայտարարությամբ ու բառացի նշեց, թե Լավրովի գնահատականները «օգտակար չեն»: Էս ի՞նչ օրի ենք հասել, ժողովուրդ ջան: Փաստորեն, Հայաստանի ռամավարական դաշնակից երկրի արտաքին գործերի նախարարի հայտարարությունները հերքելու համար Փաշինյանը օգտվում է ԱՄՆ պետքարտուղարական պաշտոնյաների օժանդակությունից: Նիկոլ, իսկ կարո՞ղ է մի օր էլ հայտարարես, թե Ռուսատանի դեմ սանկցիաները արդարացված են: Հերիք է արևմտյան տարբեր շրջանակներին դուր գալու համար հարվածես հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին: Հ.Գ. Նիկոլ, ո՞ւր ես քիթդ խոթում աշխարհաքաղաքական խաղերի մեջ: Ծանր է, կգցես ոտքիդ»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
