«Դատելով վարչապետի այսօրվա նյարդային ուղիղ եթերից՝ զրո՛ արդյունք»․ Նորայր Նորիկյան
![]() 378 Երեքշաբթի, 19 մայիսի, 2020 թ., 22:35 Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դատելով վարչապետի այսօրվա նյարդային ուղիղ եթերից՝ զրո՛ արդյունք․․․ Նշված հայտարարությունից անցել է 50 օր։ Այժմ կարո՞ղ եմ հաստատապես պնդել, որ եթե մինչ օրս վերը նշված կառույցներից նման հեռախոսազանգ չեմ ստացել, հետևաբար՝ ենթադրյալ որևէ վարակակրի հետ չեմ շփվել, հետևաբար՝ որևէ մեկից վարակված չեմ։ Դուք կարող եք ասել, որ ես այլ մարդկանց հետ շփման արդյունքում կարող եմ վարակվել։ Համաձայն եմ։ Բայց չէ՞ որ Դուք ինքներդ էիք ասում, որ այդ գործիքակազմի ներդրմամբ Դուք կարող եք հայտնաբերել հնարավոր բոլոր վարակակիրներին և վերահսկողության տակ պահել վարակի տարածումը։ Ուստի ինձ համար չափից դուրս հետաքրքիր է, թե ի՞նչ արդյունք է ապահովել այդ օրենքը։ Դատելով վարչապետի այսօրվա նյարդային ուղիղ եթերից՝ զրո՛ արդյունք․․․ Հետաքրքիր է՝ իմ ընկերներից կա՞ն մարդիկ, ովքեր ստացել են նման հեռախոսազանգ․․․»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
