«Վարչապետից սկսած՝ «լեգիտիմ իշխանությունից» վերածվել եք «լեգիտիմ մակաբույծների»». Արմեն Աշոտյան
![]() 333 Երեքշաբթի, 19 մայիսի, 2020 թ., 23:55 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր Եվրոպական խորհրդարանում տեղի ունեցավ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստը, որին մասնակցում էր Եվրոհանձնաժողովի ընդլայնման հարցերով հանձնակատար Վառհելին։ Հանձնակատարը հրավիրվել էր խորհրդարան՝ Արևելյան Գործընկերության հունիսյան գագաթնաժողովին ընդառաջ, որին ենթադրվում է նաև Հայաստանի մասնակցությունը։ Մշտապես հետաքրքրված լինելով արտաքին, մասնավորապես՝ եվրոպական քաղաքականությամբ և աշխատելով այս ուղղությամբ, մշտապես անձամբ հետևում եմ նման քննարկումներին։ Իհարկե, ձեզ նախևառաջ կհետաքրքրի, թե ինչ է խոսվել Հայաստան-ԵՄ հարաբերությունների Պատասխանեմ՝ ոչինչ։ Մոտ երկու ժամից ավել տևած հանդիպման ընթացքում Հայաստանի հետ հարաբերությունների մասին ոչ մի խոսք չի հնչել ընդհանրապես։ Այդ հարաբերություններին իր զեկույցում չանդրադարձավ հանձնահատարը, չհնչեցին հարցեր դեպուտատների կողմից։ Ոչ CEPA-յի (ՀԸԳՀ), ոչ վիզաների ազատականացման, ոչ Արցախյան հակամարտության, ոչ կորոնավիրուսի դեմ պայքարի։ Ասեմ, որ Արևելյան գործընկերության մյուս երկրների հետ հարաբերություններն այսօրվա նիստին քննարկվել են։ ԱԺ-ում տաքուկ ծվարած, գործուղումներից վարակի պատճառով զրկված, բայց պարգևավճարներ վայելողների ևս մեկ տեսանելի բացթողումն էր և Հայաստան-ԵՄ հարաբերությունների ինդիկատոր։ Խորհրդարանական դիվանագիտության պատասխանատուներ, ձեզ ոչ մի հարց չէ՞ր հետաքրքրում։ Պետական շահեր Բրյուսելում ներկայացնելու խնդիր չկա՞։ 1.5 տարի մեր հաշվին շրջագայելով՝ գործընկերներ չե՞ք ձեռքբերել, որ Հայաստանով հետաքրքրված լինեին։ Դուք բոլորդ, վարչապետից սկսած, «լեգիտիմ իշխանությունից» վերածվել եք «լեգիտիմ մակաբույծների»։ Հ.Գ. Մի հարց էլ կա այս կապակցությամբ, որին վաղը կանդրադառնամ»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
