«Փորձե՞լ եք հաշտվել Սասուն Միքայելյանի հետ». լրագրողը՝ Էդմոն Մարուքյանին
![]() 390 Երկուշաբթի, 25 մայիսի, 2020 թ., 16:15 «ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո, այս ընթացքում, հանդիպե՞լ եք Սասուն Միքայելյանի հետ, փորձե՞լ եք հաշտվել»,- այսօրվա ասուլիսի ժամանակ դիմելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին՝ հետաքրքրվեցին լրագրողները: Ի պատասխան՝ Մարուքյանն ասաց. «Արցախում տեսել եմ նրան ԱՀ նախագահի երդմնակալության արարողության ժամանակ, հետո էլ չեմ տեսել: Չի եղել ոչ մի զանգ. ո՛չ ես եմ զանգել նրան, ո՛չ զանգ եմ ստացել: Իսկ թե ինչպես եմ պատկերացնում շփումները, ասեմ, որ խորհրդարանն աշխատելու վայր է, քաղաքական վայր, և ես որևէ ձևով չեմ պատկերացնում, որ մեր գործունեությունն ինչ-որ շփման հետ է կապված: Մեր գործունեությունը կապված է մեր կողմից սահմանադրական լիազորություններն իրականացնելու հետ: Ով կփորձի խանգարել այդ լիազորությունների իրականացմանը, մենք այդ մասին կբարձրաձայնենք և մեր ժողովրդին կդիմենք, որ մեզ խանգարում են ձեր ձայնն այստեղ հնչեցնել: Թե չէ՝ շփում, բան, էնպես չէ, որ մինչև էդ այստեղ ամեն օր շփվում էինք»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
