«Ակնհայտ են Վանեցյանի ուղղակի կապերը ռուսական իշխանությունների հետ». Արամ Սարգսյան
![]() 367 Երեքշաբթի, 26 մայիսի, 2020 թ., 23:30 «Ինձ համար ակնհայտ են Արթուր Վանեցյանի ուղղակի կապերը ռուսական իշխանությունների, ռուսական քաղաքական շրջանակների հետ: Մեր ԱԱԾ աշխատակիցների 60-70%-ն անուղղակիորեն կապված են ռուսական ծառայությունների հետ, ինչը մեր դժբախտություններից մեկն է, և մենք պետք է մեր ԱԱԾ կադրերը պատրաստենք Հայաստանում»,- «Առաջին լրատվական»-ի եթերում ասել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Անդրադառնալով Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի՝ վերջին շրջանում ծավալած գործունեությանը՝ Սարգսյանն ասել է. «Եթե նա ՀՀԿ-ին չի ներկայացնում, ուրեմն քաղաքական հետաքրքրություն չի ներկայացնում: Եվ եթե ՀՀԿ ղեկավարը Սերժ Սարգսյանը չլինի, ես ավելի շատ այդ դերում կտեսնեմ հավատարիմ հանրապետականներին, որոնք առ այսօր թուք ու մուր ուտելով, պահպանում են հանրապետականի իրենց դիրքերը, քան թե՝ Միքայել Մինասյանին: ՀՀԿ-ում կան փորձառու մարդիկ և արժանի են ընդդիմադիր լինելու, տեսակետներ ասելու և պիտանի լինելու»: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
