«Թե «դուխ» ունես, հանրաքվեն մի չեղարկի». Էդուարդ Շարմազանով
![]() 351 Չորեքշաբթի, 27 մայիսի, 2020 թ., 15:40 ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պրն աննախադեպ, թե «դուխ» ունես, հանրաքվեն մի չեղարկի Նիկոլ Փաշինյանը ցանկացած պատեհ-անպատեհ առիթով խոսում է իր «դուխից» և համաժողովրդական սատարումից: Այսօր, սակայն «դուխով» վարչապետը «դուխով» հետքայլ է անում՝ չեղարկելով հանրաքվեն, ՍԴ-ի հարցը գցելով Ազգային ժողովի գրպանը: Ժողովրդի գլխին էլ «լոլո» են կարդում, թե հանրաքվեի չեղարկումը կորոնավիրուսով է պայմանավորված: Պրն աննախադեպ, իսկ ո՞ւր մնացին «կորոնավիրուսն ում շունն է», «պինցետով հատ-հատ քաշելու» ու «տնական օղիով ախտահանելու» մասին հոխորտանքներդ: Չնայած, մենք հիշում ենք, բայց դու ասացիր՝ մոռացել ես: Հանրաքվեի մասին էլ մոռացար, որովհետև «կախարդական փայտիկդ» անհայտ կորած է և 2 տարի առաջ քեզ վստահած հպարտ քաղաքացուն տրված խոստումներդ հօդս են ցնդել: Մնացել է միայն աննախադեպ մուննաթ-շոուն՝ ուղղված հպարտ քաղաքացուն: Փաշինյանը շատ լավ գիտի, որ քաղաքացին «պատմության աղբարկղը» կշպրտի իր հանրաքվեն էլ, «այո»-ն էլ: Պրն աննախադեպ, դու տանուլ ես տվել և ունես մեկ ճանապարհ՝ հրաժարական»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
