«Երկու դեպքում էլ՝ քաղաքական առևտուր». Հայկ Խանումյան

Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2008թ. ՀՀ նախագահի ընտրություններին ընդդիմադիր կեցվածքով հանդես եկած Արթուր Բաղդասարյանը նշանակվեց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար, դարձավ Սերժ Սարգսյանի ենթական: Որպես մխիթարանք Անվտանգության խորհրդի համար նոր շենք կառուցեցին, բազմաթիվ հաստիքներ տվեցին: Արթուր Բաղդասարյանի կուսակցությունը 2012-ին հազիվ կարողացավ մտնել Ազգային ժողով, 2017 և 2018թթ. ընտրություններին արդեն նրանք չկարողացան հաղթահարել շեմը:
Արայիկ Հարությունյանին քննադատող, նրա կուսակցության հիմնական մրցակից կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանը նշանակվել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար՝ դառնալով Արայիկ Հարությունյանի ենթական: Սամվել Բաբայանի համար ևս նոր հաստիքներ կբացվեն, որպեսզի ԱԽ գրասենյակում կարողանա տեղավորել իր թիմակիցների մի մասին: Իհարկե, Բաբայանը հարյուրապատիկ ավելի մեծ կշիռ ունի, քան Արթուր Բաղդասարյանը, սակայն ընտրած ճանապարհը նույնն է: Եվ երկու դեպքում էլ քաղաքական առևտրի հետևանքը լինում է համընդհանուր ապատիան և քաղաքական համակարգի այլասերումը, իսկ վճարողը միշտ ժողովուրդն է»:

«Ադրբեջանցիների նախնիներին հենց թուրքերն են ցեղասպանել». Արթուր Դանիելյան
1920:54
««Առաջին ալիք»-ը պարտավոր է պատմել՝ ինչպես է ԵԱՀԿ-ի թուրք քարտուղարը խոստացել աջակցել Նիկոլ Ճաշինյանին եկեղեցու դեմ ահաբեկչության գործում». Հովհաննես Իշխանյան
3120:12
«Նիկոլ Փաշինյանն արդեն գիտի, որ ներքին մթնոլորտը պատրաստ է ավտորիտար շրջադարձի». Լիաննա Խաչատրյան
6218:42
Պետդուման ընդունել է օրենք, որը խստացնում է ներգաղթյալների և նրանց ընտանիքների՝ Ռուսաստանում մնալու կանոնները
10118:29
Ալիևն արգելել է վնասել կամ ոչնչացնել Շուշիում գտնվող հուշարձանները
14918:07
«Ստացել եմ ծանուցում, որ սեպտեմբերի 1-ից դադարելու եմ դասավանդել ԵՊՀ-ում». Ռուբեն Մելիքյան
7017:06
«Հիմա հասկանալի՞ է՝ ովքեր են կանգնած ՀԱԵ-ն կազմաքանդելու գործընթացի թիկունքին». Վահե Սարգսյան (տեսանյութ)
7815:48
«Իրավիճակը՝ Գյումրու նախկին ռադիոզավոդի կիսաքանդ հանրակացարանում». Վահան Թումասյան (տեսանյութ)
6015:30