«Ես ադրենալինի կարիք զգում եմ հակառակ սեռի ներկայացուցչի նկատմամբ, ո՛չ երբեք իր նկատմամբ». Բագրատյանը՝ Դանիելյանի մասին
![]() 383 Չորեքշաբթի, 03 հունիսի, 2020 թ., 13:50 «Երեկ հնարավորություն չունեցա արձագանքելու իմ հասցեին հնչած բառակապակցություններին։ Ուզում եմ ուղիղ պատասխանել պարոն Դանիելյանին, որ ասել էր՝ իբրև թե ես ադրենալինի կարիք եմ զգում։ Բացատրեմ, որ նման բան չկա, ես ադրենալինի կարիք զգում եմ հակառակ սեռի ներկայացուցչի նկատմամբ, ո՛չ երբեք իր նկատմամբ, չգիտեմ՝ ինքն ո՞ւմ նկատմամբ է զգում, ի՞նչ կողմնորոշում ունի․․․ Եկե՛ք կոռեկտ արտահայտվենք»,- խոսքն ուղղելով իմքայլական Համազասպ Դանիելյանին՝ ասաց ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանը։ Բագրատյանի ելույթին հաջորդեց «Իմ քայլից» Սուրեն Գրիգորյանի հայտարարությունը․ «Պարո՛ն Բագրատյան ջան, ինչքանով գիտեմ՝ ադրենալինը սեռերի հետ կապված չէ, ու արտահայտությունները կոռեկտ չեն»։ Հիշեցնենք՝ երեկ «Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ» կատարելու մասին հարցի քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը, անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի ելույթին, ասել էր․ «Ձեզ մոտ ադրենալինի պակա՞ս է։ Նորմալ քննարկում է գնում, մարդիկ իրենց տեսակետներն են հայտնում, եկաք, էստեղ կանգնեցիք, խոսեցիք մի բանի մասին, որին մասամբ եք ծանոթացել․․․»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
