ՄԻՊ-ը՝ «Մակուչյանը և Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» գործով ՄԻԵԴ-ի վճռի մասին

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը գրել է․ «Մայիսի 26-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակեց Գուրգեն Մարգարյանի կամ այլ կերպ՝ Մակուչյանը և Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի գործով վճիռը, որն ունի պատմական կարևորություն մարդու իրավունքների ողջ համակարգի համար:
Այս վճռով Եվրոպական դատարանն արձանագրեց, որ ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից կացնի մեկ տասնակից ավելի հարվածներով քնած վիճակում գտնվող հայ սպա Գուրգեն Մարգարյանի դաժան սպանությունը և հետո Հայկ Մակուչյանի վրա հարձակումը հայատյացության հետևանք է: Այս վճիռը գալիս է հաստատելու, որ Ռ. Սաֆարովի ազատ արձակումը և հերոսացումը, դաժանության համար նրան տրամադրված արտոնություններն ապահովում են անպատժելիություն նման ոճրագործությունների համար, հիմքեր են ապահովում ատելության խորացման համար:
Հիմնարարն այն է, որ վճռով միջազգային դատական ատյանի մակարդակով ամրագրվեց, որ Ադրբեջանում հայերի նկատմամբ առկա է խտրականության համակարգված քաղաքականություն էթնիկ պատկանելիության հիմքով:
Այս գործով անգնահատելի դեր է ունեցել Սիրանուշ Սահակյանը, ով անչափ բարդ, բայց գերճշգրիտ աշխատանքով կարողացել է ողջ իրականությունը ներկայացրել Եվրոպական դատարանին: Գործի քննության ընթացքում մեծ կարևորության աշխատանքներ է կատարել Լևոն Գևորգյանը : Տիկին Սահակյանը և պարոն Գևորգյանը ասուլիսով ներկայացրին իրենց կատարած հսկայական աշխատանքն ու դատարանի վճռի արժեքը: Պետք է կարևորել Նազելի Վարդանյանի դերը. առանց Հունգարիայում նրա կատարած կարևոր աշխատանքների տուժողների շահերի պաշտպանությունը չէր լինի այսքան արդյունավետ: Վճռի տեքստն՝ այստեղ»:

«Ամեն օր մի նոր ստորություն ու սրիկայություն են մտածում, որ մարդկանց ճնշեն»․ Գագիկ Եղիազարյան
515:12
«Փոփոխություններ՝ համատիրություններում»․ Արմեն Գալջյան (տեսանյութ)
3814:54
«Փոշեկուլի ներկայացուցիչն ականատես չի եղել իրական աղբին, որը շարքից կհանի աղբոմոբիլը»․ Արեգ Սավգուլյան (տեսանյութ)
6813:24
«Հ1-ի հայլուրյան Հայաստանը ծաղկող երկիր է, բայց երբ այն ավարտվում է, առճակատվում ես այլ իրականության»․ Վրույր Այվազյան (տեսանյութ)
6912:48
«Աջափնյակի մետրոյի ծրագրի համար ընկերությունների ցանկ կա, այդ թվում՝ ռուսական»․ Տիգրան Ավինյան
7412:42
Ավելի քան 100 մլն ռուբլի՝ շքեղ հարսանիքի համար (տեսանյութ)
15611:07
«Սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում»․ Լևոն Ազիզյան
8510:00
Փաշինյանն ասել էր, որ իր արձանը պետք է Բաքվում կանգնեցնեն. «Հրապարակ»
9409:06