«Իշխանությունը զավթելու համար Փաշինյանը ժամանակ մուրաց Ալիևից». Մ. Մինասյան
![]() 435 Շաբաթ, 06 հունիսի, 2020 թ., 22:15 «Դա սկսվեց Դուշանբեում, որտեղ Նիկոլ Փաշինյանը և իր կիրթ ու կառուցողական ընկեր Ալիևը դուրս գալով վերելակից սկսեցին պայմանավորվել, և այդ խայտառակ փաստը տվեց Նիկոլ Փաշինյանին հնարավորություն՝ զավթել Հայաստանում իշխանությունը մինչև վերջ կամ ավարտին հասցնել այդ պրոցեսը, իսկ Իլհամ Ալիևին տվեց ռազմավարական և մարտավարական այնպիսի առավելություն, որի գինը մենք արդեն վճարել ենք և վճարելու ենք՝ հույս ունեմ քիչ ժամանակ, բայց վստահորեն կարող եմ ասել, որ դա լինելու է շատ-շատ դժվար»,-անդրադառնալով այսպես կոչված՝ «վերելակային դիվանագիտությանը», ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը՝ նշելով, որ «Նիկոլ Փաշինյանը խաղաղություն է մուրացել Ալիևից՝ Հայաստանի ժողովրդի և Հայաստանի հաշվին»: «Մուրաց ժամանակ, որպեսզի ամրապնդի իր իշխանությունը, որպեսզի անի ընտրություններ...»,- ասել է նա՝ անդրադառնալով սահմանին տեղի ունեցող կրակոցներին ու զոհերին: «Եթե Ադրբեջանն իմանար, որ ամեն կրակոցից հետո լինելու է կոնկրետ հետաքննություն՝ հիմնված միջազգային դիտորդի կամ տեխնիկական ինչ-որ մի փաստի վրա, հասկանում եք չէ՞, որ արդեն չէր կրակի և հայկական դիվանագիտության լեզուները կլինեին շատ-շատ ավելի երկար և ավելի ամուր: Նիկոլ Փաշինյանը խնդրեց ժամանակավոր կրակի դադար, որպեսզի շարունակի զավթել Հայաստանում իշխանությունը՝ զիջեց Վիեննան ու Սանկտ Պետերբուրգը, ապացույցն այն է, որ դրանից հետո ոչ ոք չի խոսել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կիրառման մասին: Այդ պայմանավորվածություններց ելնելով՝ Նիկոլ Փաշինյանը ստիպված էր հայտարարել, որ իրենք սկսում են հեղափոխական նոր գործընթաց ԼՂՀ հարցով»,- ասել է նա: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
