«Փաստորեն, ով քննադատի կառավարությանը, ժողովրդի թշնամի է». Ստեփան Դանիելյան
![]() 345 Երեքշաբթի, 09 հունիսի, 2020 թ., 21:45 Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կառավարության հրաժարականը կարող է ցանկացած ոք պահանջել, այդ թվում նաև քաղաքական կուսակցությունները: Դա քաղաքական գործունեության բնականոն դրսևորում է: Պահանջը կարող է իրականացվել, կարող է չիրականացվել, դրա շուրջը կարող են դեբատներ տեղի ունենալ, ներկայացնել հիմնավորումներ, կամ՝ չներկայացնել: Նորից եմ կրկնում, դա բնականոն քաղաքական գործունեություն է: Փաշինյանի ընտանիքի անդամներից մեկն, ով այդ պատճառով նշանակվել է ԱԺ պատգամավոր, ասում է, որ կառավարության հրաժարական պահանջելը նշանակում է ժողովրդին մեջքից հարվածել: Հասկանում եք, թե ուր ենք գլորվել....: Նույնիսկ Վենեսուելայի Մադուրոն, Սիրիայի Ասադը և մյուս լավ տղաները նման արտահայտություն իրենց թույլ չեն տվել: Սա քաղաքական այլասերության ու ժողովրդավարության տառի ու ոգու տապալման դրսևորում է: Սա այն դեպքերից է, երբ երկրի ռեսուրսների նվազ լինելը դրական դեր է կատարում, թույլ չի տալիս բռնատիրություն հաստատել: Բայց դա մի կողմ․ շատերը նման ցանկություն կունենան՝ նախկին, թե ներկա, խնդիրն այն է, որ ժողովրդավարության բազմաթիվ «սպառողներ» նման մտքերին ըմբռնումով են վերաբերվում: Դա արդեն... Հ.Գ. Սերժի ժամանակ միլիոն անգամ իր հրաժարականն ենք պահանջել, այդ թվում նաև ես, ու հետն էլ ինչ ասես չէնք ասում, հիմա պարզվում է ժողովրդավարություն է ու Սերժի ժամանակ «ստրուկ» եղածներին Նիկոլն ազատություն է տվել (ըստ սոցցանցերում տարածված կարգախոսի) ու իր հրաժարականն այլևս պահանջել չի կարելի»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
