Երկուշաբթի, 06 մայիսի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

Կոտայքի մարզի չգործող ոսկու հանքում հայտնաբերվել է 3 տղամարդու դի

Կոտայքի մարզի չգործող ոսկու հանքում հայտնաբերվել է 3 տղամարդու դի
1437
Չորեքշաբթի, 10 հունիսի, 2020 թ., 08:35

Հունիսի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 23:10-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրաձոր գյուղի վարչական տարածքում գտնվող չգործող ոսկու հանքի թունելում 3 դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փրկարարները, ոստիկաններն ու մի քանի քաղաքացիներ մոտ 2 կմ ոտքով մոտեցել են ոսկու հանքին և թունելում հայտնաբերել 3 քաղաքացու դի: Ըստ նախնական տեղեկությունների՝ նրանք մահացել են շմոլ գազից: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների ինքնությունը: Նշվում է, որ ևս 6 մարդ հիվանդանոցում է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։