«Հիստերիկ, անկանոն շարժումները, գիտե՞ք՝ ինչի հետևանք են». Արփինե Հովհաննիսյան
![]() 498 Չորեքշաբթի, 10 հունիսի, 2020 թ., 22:55 ԱԺ նախկին փոխնախագահ, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Եթե ես հրապարակային իմ նախաձեռնությամբ որևէ մեկի կամ խմբի հասցեին փողոցային խուլիգանին բնորոշ բառապաշար օգտագործեմ, ապա իմացեք, որ դա ցույց կտա բացառապես իմ մակարդակը, իմ դաստիարակությունը, արժեհամակարգը, շրջապատը, ընկերներիս մակարդակը։ Դրանից վիրավորանքի սուբյեկտը առանձնապես չի տուժի, եթե չշահի։ Հիստերիկ, անկանոն շարժումները, գիտե՞ք՝ ինչի հետևանք են։ Տղաներին և աղջիկներին թվացել է, որ ժողովուրդն իր գլխին սրանց հավերժ կամ էդպես մի 5-10 տարի շեֆ է կարգել, ու հիմա իրենք ինչ ուզեն կանեն։ Ով իրենց քննադատում է՝ մանիակալ դեպրեսիվ փսիխոզի, պասիվ հետապնդվողի կերպարի մեջ աջ ու ձախ բղավում են։ Ասում ես՝ մարդիկ փող չունեն, ասում են՝ աաայ նախկիները թալանածի համար են անհանգիստ: Ասում ես՝ ձեր անգրագիտության պատճառով ավիացիան ընկավ սև ցուցակ, ասում են՝ աաայ նախկինները թալանածի համար են անհանգիստ: Ասում ես՝ արտակարգ դրությունը ձևական է, ասում են՝ աաայ նախկինները անհանգիստ են: Ասում ես՝ անլուրջ էիք վերաբերվում կորոնավիրուսին, ասում են՝ նախկիններն անհանգիստ են: Ասում ես՝ հանրաքվեն հակասահմանադրական է, ասում են՝ աաայ նախկիները թալանի համար անհանգիստ են: Ասում ես՝ հայհոյանքից մի բողոքեք դա ձեր «շնորհքն» է, ասում են՝ աաայ նախկինները անհանգիստ են։ Անհարգելի՛ անգրագետներ, քննադատելը նորմալ է։ Աննորմալ է սվիններով դա ընդունելը։ Իշխանության ձգտելը նորմալ է։ Միշտ։ Բոլորի կողմից։ Աննորմալ է քրեական գործերով սպառնալը։ Ձեր առջև ոչ ոք երդում չի տվել, որ ձեր «առինքնող վսեմության» ու «պարգևավճարային» թագ ու պսակի դեմ չի ոտնձգի»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
