«Դա ոչ թե պետք է լինի հայտարարություն՝ տապալման մասին, այլ՝ փաստարկ և հիմնավորում». փոխվարչապետ
![]() 261 Հինգշաբթի, 11 հունիսի, 2020 թ., 16:00 Այսօր լրագրողների հետ զրույցում մեկնաբանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը, թե կառավարությունը տապալել է կորոնավիրուսի դեմ պայքարը և աջակցության ծրագրերը նույնպես թիրախային չեն, քանի որ չեն ընդգրկում ամբողջ ծավալը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասել է, որ համաձայն չէ այդ կարծիքի հետ. «Կարծում եմ՝ այն արագությամբ և ինտենսիվությամբ, որով մենք իրականացրեցինք սոցիալ-տնտեսական օժանդակության ծրագրերը, շատ տպավորիչ են, և եթե համեմատում ենք այլ երկրների միջոցառումների հետ, տեսնում ենք, որ բավականին արդյունավետ միջոցառումներ են իրականացվել: Երկրորդ՝ երբ որ ընդդիմությունը խոսում է ինչ-որ բանի տապալման մասին, ոչ թե դա պետք է լինի հայտարարություն՝ տապալման մասին, այլ՝ փաստարկ և հիմնավորում, որպեսզի դառնա ողջամիտ»: Պատասխանելով հարցին, թե ԲՀԿ-ն ասում է, որ կառավարությունը պետք է փոխվի, Մ. Գրիգորյանն ասել է. «Եթե նրանց հայտարարությունների մասով լինեն հիմնավոր փաստեր, կքննարկենք, բայց բուն հայտարարությունը չի կարող լինել դիսկուսի առարկա, որովհետև դա միայն հայտարարություն է, որի պատասխանը կարող է լինել միայն՝ ոչ»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
