ՏԿԵ նախարարը հանձնարարականներ է տվել ՏԻՄ-երին և տարածքային մարմինների ղեկավարներին
![]() 332 Հինգշաբթի, 11 հունիսի, 2020 թ., 18:40 ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր՝ ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ համակավարակի շրջանում իրականացվող բազմամարդ միջոցառումների խնդրին, այդ թվում՝ հուղարկավորություններին, հարսանիքներին: «Սա մեծ խնդիր է վարակի տարածման համար, ու մեր հանրության զգալի հատվածը շարունակում է խնդրին վերաբերվել զգացմունքայնությամբ: Խնդրում եմ պարզապես հաշվի առնել այն հանգամանքը, որ յուրաքանչյուրիս գործողությամբ կարող են փրկվել կյանքեր և յուրաքնաչյուրիս անգործությամբ կարող են արձանագրվել մահեր»,- ասաց նա: Նախարարը ճեպազրույցի ժամանակ հայտնեց, նաև, որ տարածքային մարմինների ղեկավարներին և տեղական ինքնակառավարման մարմիններին տրվել են հանձնարարականներ, որ վերջինները համայնքներում հանդիսանան պատասխանատուն հավաքույթները պարետի կողմից որոշված քանակից ավել թույլ չտալու համար: «Արգելքով չէ, որ միայն պետք է կարողանանք հաղթահարել սա. մեզ պետք է հանրային բարձ գիտակցություն և դրա սերմանումը կախված է յուրաքանչյուրիցս»,- ասաց Պապիկյանը: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
333Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
334Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
340Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
224Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
292Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
263Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
248Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
299Երեկ, 09:52
