«Առյուծների մոտ քաղաքական հոտառությունը զարգացած չէ, կամ էլ՝ առյուծ նենաստոյաշիյ». Տիգրան Գրիգորյան
![]() 413 Երկուշաբթի, 15 հունիսի, 2020 թ., 00:05 Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության անդամ Տիգրան Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ծառուկյանի հարցով ֆեյսբուքը բաժանվել է երկու խմբի: Առաջին խումբը նշում է, որ Ծառուկյանի հետ տեղի ունեցողը նրա քաղաքական ակտիվացման հետևանք է, երկրորդ խումբն էլ համոզված է, որ քաղաքական ակտիվացման պատճառը Ծառուկյանի դեմ սկսված իրավական գործընթացներն էին: Իրականում երկու խմբերն էլ ինչ-որ չափով ճիշտ են: Ծառուկյանի ենթակաների դեմ իրավական գործընթացներ, իրոք, վաղուց էին սկսվել: Եվ նրա հայտարարության նպատակը, կարծում եմ, կառավարության վրա ճնշում գործադրելը և ինչ-որ ընդհանուր հայտարարի գալն էր: Նամանավանդ, որ ancien regime-ի կողմից վերահսկվող մամուլը ստեղծում էր կեղծ պատկեր, ըստ որի Հայաստանում նախահեղափոխական իրավիճակ է, ռեժիմն էլ թուլացած է ու խուճապի մեջ: Ծառուկյանը, հավատարիմ մնալով իր մականվանը, այդ քարոզչական նարատիվի զոհը դարձավ և երկրորդ անգամ նույն ցեխը ընկավ: Նրա հայտարարությունը ստեղծեց մի իրավիճակ, որը խաղերի տեսության մեջ հայտնի է որպես անվտանգության դիլեմա: Ազդակների սխալ գնահատման արդյունքում տեղի ունեցավ իրավիճակի էսկալացիա, և որոշում կայացվեց լուրջ քայլեր ձեռնարկել նրա դեմ: Ու այդ առումով, այո, ճիշտ են այն պնդումները, որ եթե Ծառուկյանի հայտարարությունը չլիներ, մենք ոչ նրա բռնաբարության գործի պատճենը կտեսնեինք, ոչ էլ ԱԱԾ-ն կներխուժեր նրա մզկիթանման դղյակը: Եթե այդ հայտարարությունը չլիներ, երևի Ծառուկյանի ենթականերից ոմանք քրեական պատասխանատվության կենթարկվեին, իսկ ինքը կշարունակեր պահպանել իր ծանրակշիռ դիրքը քաղաքական դաշտում: Բայց դե առյուծների մոտ քաղաքական հոտառությունը, ոնց որ, այդքան էլ զարգացած չէ: Կամ էլ առյուծ նենաստոյաշիյ»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
