«Կեղծարարության և թալանի քաղաքական պաշտպանության օրակարգ է ձևավորվել». Հրանուշ Խառատյան
![]() 282 Երկուշաբթի, 15 հունիսի, 2020 թ., 22:00 Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկվա դեպքերից ես այնպես հասկացա, որ Հայաստանում իրավիճակ է փոխվել: Նոր՝ կեղծարարության և թալանի քաղաքական պաշտպանության օրակարգ է ձևավորվել։ Մինչև 2018թ-ը փողոցային պայքարի էին դուրս գալիս ընտրակեղծարարության և քրեաօլիգարխիայի դեմ, երեկ՝ հանուն ընտրակեղծարարության և քրեաօլիգարխիայի պաշտպանության: Երկու դեպքում էլ ոստիկանությունը բերման է ենթարկել/ենթարկում պայքարողներին: Հարց. իրավունք ունե՞ն մարդիկ պաշտպանել կեղծարարությունն ու թալանը: Տվյալ դեպքում «իրավունքը» հռետորական բառ չէ: Քանզի «հետապնդում» բառը օրինական իրավունքի խախտումն է: Կարո՞ղ ենք այս դեպքում ասել, որ կեղծիքն ու թալանը պաշտպանողներն օրինական իրավունք են պաշտպանում և որ նրանց քաղաքական նպատակը, ծրագիրը կեղծարարությունն ու թալանն է: Եթե մարդիկ կեղծարարությունն ու թալանը իրավունք ունեն պաշտպանելու, և եթե կեղծարարությունն ու թալանը կարող են քաղաքական ծրագիր համարվել, ապա, այո, թե դրա դեմ պայքարողները, թե այն պաշտպանողները իրավամբ կարող են համարվել քաղաքական պայքարի մարտիկներ: Հետևաբար երկուսի դեպքում էլ հետապնդումը կարող է որակվել քաղաքական հետապնդում: Առաջին դեպքում հետապնդվում են կեղծիքի և թալանի քաղաքական հակառակորդները, երկրորդ դեպքում՝ կեղծիքի ու թալանի քաղաքական պաշտպանները»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
