«Պատահական չէ, որ ԲՀԿ ղեկավարի հայտարարությունից անմիջապես հետո վարչապետի խոսնակի հաղորդագրությունը հրապարակվեց». Լ. Մակունց
![]() 289 Երկուշաբթի, 15 հունիսի, 2020 թ., 19:30 «Ես կարծում եմ՝ հիմա հակառակ գործընթացն է տեղի ունենում և այնպիսի տպավորություն է, որ փորձ է կատարվում խոչընդոտել իրավապահ մարմինների անկաշկանդ գործողությունները: Որևէ ուժի կողմից նման որևէ ճնշումն անթույլատրելի է»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ քրեական գործերին և նրա հայտարարությանը, կարծիք է հայտնել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Դիտարկմանը՝ Ծառուկյանը հայտարարեց կառավարության 100 տոկոս հրաժարականի մասին, նոր այդ ժամանակ եղան քրեական գործեր, համընկնումները շատ չե՞ն, Մակունցը պատասխանել է. «Իմ խորին համոզմամբ, վերջին շրջանի հրապարակումները հենց այդ մասին են վկայում, որ որոշակի արտահոսք է հավանաբար տեղի ունեցել իրավապահ համակարգից, որին տեղեկացել են ԲՀԿ-ի առանձին անդամներ կամ միգուցե մեկ անդամ, գուցե հենց խմբակցության ղեկավարը, ես չգիտեմ, որից պաշտպանվելու առաջին քայլը եղել է քաղաքական հայտարարությամբ հանդես գալը, որը իրենք կկարողանային որակել որպես քաղաքական պրոցես կամ քաղաքական ազդեցություն: Սա է ամբողջը: Պատահական չէ, որ ԲՀԿ ղեկավարի հայտարարությունից անմիջապես հետո վարչապետի խոսնակի հաղորդագրությունը հրապարակվեց, որը գուցե շատերիս ինչ-որ բան ասաց, բայց առանձնապես մանրամասները չհասկացանք: Հաջորդող իրադարձությունները եկան վկայելու, որ, այո, փաստացի որոշակի տեղեկատվություն հասանելի է դարձել ԲՀԿ-ին և փորձ է արվում քաղաքական երանգի ներքո ներկայացնել իրավական պրոցեսները: Ինչ վերաբերում է, թե ինչպես է այդ տեղեկատվությունը հասանելի դարձել ԲՀԿ-ին, ես հիմա ճիշտ չեմ համարում որևէ կոնկրետ կառույցի անուն հնչեցնել»,- ասել է Լ. Մակունցը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
