«Նման անցյալով մարդը ո՞նց պիտի 2019-ին համարձակվեր կպնել Գլխավոր դատախազին». Արման Ղարիբյան
![]() 274 Երեքշաբթի, 16 հունիսի, 2020 թ., 10:30 «Իրավունքի ուժը» ՀԿ համահիմնադիր Արման Ղարիբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր ԲՀԿ-ն հայտարարում է, որ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը կուսակցական պատվեր կատարող է, ինչի հետ, ի դեպ, մենք համամիտ ենք։ Ավելին, դեռ 2019 թվականի նոյեմբերին մենք դիմել էինք ԱԺ երեք խմբակցություններին՝ խնդրելով քննարկել դատախազի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը՝ հիմքերից մեկը ընդունելով «պաշտոնը կուսակցական շահերին ծառայեցնելը»։ Ի՞նչ արեց խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը․ անպատասխան թողեց մեր դիմումը։ Դե հասկանալի է, նման անցյալով մարդը ո՞նց պիտի համարձակվեր կպնել Գլխավոր դատախազին։ Իսկ այսօր երբ այդ կուսակցական շահերով առաջնորդվող դատախազը հասել է «իրենց տներին», կլսենք, թե ԱԺ ամբիոնից ոնց են կոկորդ պատռում այն մասին, որ նա պատվերով գործ սարքող է։ Հ.Գ. Հասկանալի է, որ Ծառուկյանին լեգիտիմացնելու համար չէինք դիմել, այլ դիմել էինք, որպեսզի արձանագրենք իրենց անգործությունը։ Հ.Գ. 2 ԼՀԿ-ն ևս անպատասխան է թողել մեր դիմումը, ԱԺ միջանցքում մեզ հանդիպած Էդմոն Մարուքյանը հեգնանքով ասաց․ «Դուք դուրս եք եկել իշխանության սրտի դատախազի դեմ․․․»։ Իսկ «Իմ քայլի ղեկավար» Լիլիթ Մակունցը հանձնարարել էր Պետաիրավական հանձնաժողովում նիստ հրավիրել ու մեզ էլ կանչել այդ նիտսին՝ հարցը քննարկելու, բայց հետո վերևից ասել էին՝ պետք չի, չէին արել։ Երևի Արթուր Դավթյանը կոմպրոմատ ունի թերևս բոլորի դեմ, ոչ միայն՝ Ծառուկյանի․․․»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
