«Դուք անհարմար չեք զգո՞ւմ». Զոհրաբյանը՝ գլխավոր դատախազին
![]() 325 Երեքշաբթի, 16 հունիսի, 2020 թ., 12:05 ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, դիմելով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ասաց. «Հույս ունեմ՝ հարգում եք Ձեր ուսադիրները: 2018-ի մայիսին Դուք ԱԺ միջնորդություն ներկայացրիք մեր նախկին գործընկեր Նիկոլ Փաշինյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու համար: Հետո հետ եք վերցրել Ձեր միջնորդությունը՝ ասելով, թե Ձեզ նամակով դիմել է նախկին փոխվարչապետը և խնդիրել հետ վերցնել միջնորդությունը: Դուք պնդո՞ւմ եք, որ այդ միջնորդությունները ներկայացնելիս այն չի եղել քաղաքական պատվեր»: Ի պատասխան՝ Դավթյանն ասաց. «Դուք հայտնում եք մտքեր, որոնք ես հրապարակային եմ ասել: Ինչ արել եմ, հրապարակային եմ արել, այդտեղ պնդելու կամ հաստատելու բան չկա»: «Դուք անհարմար չե՞ք զգում»,- հարցրեց Զոհրաբյանը: Հարցին ի պատասխան Գլխավոր դատախազն ասաց. «Ձեր հարցի պատասխանը շատ լավ գիտեք: Դուք շատ լավ գիտեք, որ ես անհարմար զգալու առիթ չեմ ունեցել, այսօր էլ չեմ ունենա: Ես այսօր ամենայն պատասխանատվությամբ կատարում եմ իմ պաշտոնական պարտականությունը: Ես երբեք կոռեկտության սահմանը չեմ անցել, այսօր էլ չեմ անցնի: Տիկի՛ն Զոհրաբյան, Ձեզ բարեկամաբար խորհուրդ կտամ՝ էմոցիոնալ հայտարարությունները Ձեզ վնասում են, Ձեզ անհարամար վիճակի մեջ են դնում, տիկին Զոհրաբյան ջան»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
