«Փետրվարին ինչի՞ չեկաք Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությամբ». Մարուքյանը՝ Դավթյանին
![]() 235 Երեքշաբթի, 16 հունիսի, 2020 թ., 13:40 ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր անդրադառնալով ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու վերաբերյալ միջնորդություններին, գլխավոր դատախազից հետաքրքրվեց, թե եթե փետրվարին են խուզարկությունները եղել և ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ փաստաթղթեր հայտնաբերվել, ինչո՞ւ է այժմ նման միջնորդությամբ դատախազը գալիս ԱԺ: «Այդ խուզարկությունները եղել են ամիսներ առաջ, եթե չեմ սխալվում՝ փետրվարին, հիմա ինձ հետաքրքիր է՝ փետրվարին ինչի՞ չեկաք Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությամբ: Եթե փետրվարին գայիք, կարող է ես Ձեզ ընդհանրապես հարց չտայի»,- ասաց Մարուքյանը: Գլխավոր դատախազ Դավթյանն ասաց, որ եթե փետրվարին գար այդ փաստաթղթով, Արման Աբովյանի հարցադրումներին չէր կարողանա պատասխանել. «Այո, այն ժամանակ պարոն Աբովյանը կբարձրաձայներ, իմ փաստարկները կլինեին շատ թույլ, և Դուք էլ էն ժամանակ կասեիք, որ սա ինչ-որ մեկի նկարած փաստաթուղթն է: Այս ամիսների ընթացքում տեղի են ունեցել քննչական և շատ ծավալուն օպերատիվ- հետախուզական միջոցառումներ: Մինչև երեկ՝ միջնորդությունը մուտքաքգրելու պահը ձեռք էին բերվում առանցքային նշանակության ապացույցներ»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
