Վահե Էնֆիաջյանը խուսափեց պատասխանել Քոչարյանի ու ՀՀԿ-ի մասին հարցին
![]() 579 Երեքշաբթի, 16 հունիսի, 2020 թ., 17:50 Ինչպես արդեն հայտնել էինք, ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներն ԱԱԾ շենքի մոտ են: ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ նշեց. «Ես շատ ցավում եմ, որ հեղափոխությունը շատ տխուր վախճան է ունենալու, անկեղծորեն դա չէի ցանկանա... Արդեն մի քանի քաղաքական ուժեր համատեղ հայտարարություն են տարածել ստեղծված իսկապես անընդունելի իրավիճակի հետ կապված, հիմա պիտի գնա քաղաքական առողջ ուժերի կոնսոլիդացիա և մենք մեր երկրում վերջապես պետք է ունենաք օրենքի իշխանություն: Գագիկ Ծառուկյանն ինքն էլ ասաց, որ հետ նահանջելու տեղ չունի, որովհետև թիկունքում ՀՀ քաղաքացին է, ՀՀ-ն կորցնելու ռեալ վտանգն է...»: Նա բացառեց Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հետ համագործակցությունը։ Լրագրողների հարցերին պատասխանեց նաև Վահե Էնֆիաջյանը։ Հարցին՝ Քոչարյանի ու ՀՀԿ-ի հետ մտադի՞ր եք համագործակցել, պատասխանեց․ «Ժողովրդի կողմից չընկալված, մերժված մարդկանց, ուժերի հետ ճանապարհ չենք անցնելու»։ Ճշտող հարցին՝ այսինքն այդ երկուսը մերժվա՞ծ են, կրկնեց նույն պատասխանը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
