«Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկության հարց մեր օրակարգում չկա»․ Էդմոն Մարուքյան
![]() 271 Հինգշաբթի, 18 հունիսի, 2020 թ., 22:40 «Լուսավոր Հայաստան» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր «Ազատություն» ռ/կ-ի եթերում անդրադարձել է վերջին շրջանում տիրող ներքաղաքական լարված իրավիճակին: Արդեն հայտնի է, որ իշխանափոխության օրակարգով խորհրդարանից դուրս պլատֆորմ է ձևավորվում՝ ՀՅԴ, «Հայրենիք»-ը՝ Արթուր Վանեցյանի գլխավորությամբ, նորաստեղծ քաղաքական ուժեր և այլն: Հարցին, թե ԼՀԿ-ին առաջարկե՞լ են միանալ իրենց, Մարուքյանը պատասխանել է. «Եղել է առաջարկություն Դաշնակցության կողմից, որ նման ֆորմատով հանդիպում կա դեռևս ավելի վաղ՝ մոտավորապես մի հինգ օր առաջ: Մենք նպատակահարմար չենք համարել մասնակցել այդ ֆորմատով որևէ քննարկման: Այն օրակարգերը, որոնք հրապարակվել են, «Լուսավոր Հայաստան» կուսակցության օրակարգի հետ որևէ առնչություն չունեին, դրա համար մենք նպատակահարմար չենք համարել»: Ճշտող հարցին, թե վարչապետի՝ օր առաջ պաշտոնանկությունը ԼՀԿ-ի օրակարգում չկա՞, կուսակցության ղեկավարը պատասխանել է. «Որ լիներ, մենք ամենաառաջինը կբարձրաձայնեինք...: Օրակարգերը տարբեր են: Ուզում են, թող հենց հիմա պայքարեն և հասնեն էդ օրակարգին: Դա մեր օրակարգը չի: Հիմա ես մտածում եմ միայն, որ ինչ անենք, որ էս առողջապահական ճգնաժամից դուրս գանք, որից հետո սոցիալ-տնտեսական ճգնաժամով պետք է զբաղվենք: Եվ էս իրավիճակում, որքանով էլ որ ես գտնում եմ, օրինակ, Առողջապահության նախարարը կամ այլ պաշտոնյաներ պետք է հրաժարական տան, ես կարծում եմ, որ դրա ժամանակը հենց հիմա չէ: Որովհետև հենց հիմա մենք գտնվում ենք էդ ճգնաժամի ամենաբարձր փուլում: Ճգնաժամը կավարտվի, պատասխանատուների մասին կսկսենք խոսել, քաղաքական պատասխանատվության հարց կբարձրացնենք»: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
