«Ծառուկյանն ու Քոչարյանը Ռուսաստանի ամենավերջին հույսերն են». Արա Պապյան
![]() 340 Շաբաթ, 20 հունիսի, 2020 թ., 00:05 «Մոդուս Վիվենդի» հետազոտական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը «Ֆակտոր»-ի եթերում անդրադարձել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին: «Ակնհայտ է, որ Ծառուկյանն իր սեփական կամքով նման գործողությունների չէր գնա։ Ինքը ոնց որ այս երկու տարին խելոք նստած էր, էլի էր նստելու տեղը։ Այն, որ անցավ հարձակման իշխանության դեմ և սկսեց իշխանությանը մեղադրել ճիշտ ու սխալ բաների մեջ, նշանակում է՝ իրենից ավելի ուժեղ և թափով ուժ նրան հրահանգ է տվել։ Ծառուկյանն այն գործիչը չի, որ սեփական կամքով մտածի սեփական հայրենիքի մասին։ Նա շատ լավ էլ այդ հայրենիքը թալանել է, թալանելու է, եթե հնարավորություն ունենա։ Այստեղից հետևություն՝ այն ուժերը, որ հեղաշրջում էին նախապատրաստում, այսօր դեռ պատրաստում են, ինչի մասին ես ամիսներ առաջ էի ասել։ Բնականաբար, նաև Քոչարյանին բաց թողնելը վտանգավոր գործոն էր։ Հետևաբար, այսօր գնում է ռուսական ամբողջ ռեսուրսների օգտագործումը։ Ծառուկյանն ու Քոչարյանը Ռուսաստանի ամենավերջին հույսերն են։ Իրենք, ամենայն հավանականությամբ, չեն հաջողելու, Ռուսաստանը ստիպված հաշտվելու է այն մտքի հետ, որ Հայաստանի ժողովուրդը, թեկուզ և փողոցի միջոցով, ընդունակ է իշխանություն փոխել, ինչը Պուտինի համար սկզբունքորեն անընդունելի է, բայց կհաշտվի դրա հետ, եթե մենք կարողանանք հաջողությամբ հեղաշրջումը կանխել»,- ասել է քաղաքագետը: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
