«Ինձ համար Արթուր Բաղդասարյանն ուղղակի հանցակից է Մարտի 1-ի ոճիրի մեջ»․ Արման Բաբաջանյան
![]() 477 Շաբաթ, 20 հունիսի, 2020 թ., 10:00 ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի գրառումը․ «Շատ հայտնի շրջանակներ երեկ երեկոյան, ինձ համար շատ հայտնի պատճառներով տարածում են ցնորամիտ տեղեկություններ առ այն, որ քաղաքականությունից 2018 թվականին դուրս եկած ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանի և Իմ քայլը խմբակցության իմ կողմից շատ հարգելի պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի հետ համագործակցության հուշագիր ենք ստորագրել։ Հայտնում եմ, որ սկզբունքորեն ինձ համար մերժելի են բոլոր այն ուժերը, գործիչները որոնք երբևէ, որևէ կերպ, որևէ ձևաչափով գործակցել են Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ, ուղղակի կամ անուղղակի պատասխանատու են Մարտի 1-ի ոճրագործության համար։ Ինձ համար Արթուր Բաղդասարյանը ուղղակի հանցակից է Մարտի 1-ի ոճիրի մեջ, չխոսեմ նրա դերակատարությունը կոալիցիայում թե Քոչարյանի, և թե Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակաշրջաններում։ Տարածվող անհեթեթ լուրը ցնդաբանություն է և ոչ ավելին։ Միևնույն ժամանակ այս լուրի անտաղանդ հեղինակների անբարոյական տերերին ուզում եմ հիշեցնել, որ ինձ, ի տարբերություն ձեզ, հայտնի են ձեր բոլոր համաձայնությունների և ստորագրված ու չստորագրված հուշագրերի բովանդակության այնպիսի անհերքելի մանրամասներ, որոնց բացահայտումը անհամատեղելի կդարձնի ձեր գործունեությունը քաղաքականության մեջ։ Հանդարտվեք ու վեր ընկեք տեղներդ․․․»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
