«Կրեմլը փորձում է իր կամակատարների մրջոցով Հայաստանում սերմանել կառավարելի քաոս». Ալբերտ Բաղդասարյան
![]() 326 Շաբաթ, 20 հունիսի, 2020 թ., 18:45 «Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամ Ալբերտ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կրեմլը փորձում է իր կամակատարների մրջոցով Հայաստանում սերմանել կառավարելի քաոս, Հայաստանի գաղութացում-ֆորպոստացումը հերթական հանգրվանին հասցնելու համար։ Ազգային ժողովրդական բևեռն ունի իր հստակ գնահատականներն ու դիրքորոշումը այս կարևոր իրավիճակում։ ՉԵԶՈՔԱՑՆԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԻՋԱՄՏՈՒԹՅԱՄԲ ՀԱՐՈՒՑՎՈՂ ՔԱՈՍԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Ռուսաստանի միջամտությունը մեր ներքին գործերին ավելի ու ավելի կոպիտ և տեսանելի է դառնում։ Նրա համակարգմամբ 5-րդ շարասյունը Հայաստանում նախաձեռնել է գործընթացներ, որոնց նպատակն է ստեղծել քաոսային վիճակ՝ մեր պետությունը հնարավորինս թուլացնելու և ամբողջությամբ իր տիրապետության տակ առնելու համար։ Հայ ժողովուրդը պետք է նկատի ունենա, որ բարեկամի և դաշնակցի դեմքով ներկայացող այդ պետության նման քաղաքականության հետևանքով ոչ միայն կարող ենք հայտնվել սոցիալ-տնտեսական աղետալի վիճակում, այլև թուլանալ և պատերազմի թատերաբեմ դառնալ։ Ռուսաստանի կոպիտ միջամտությունը հատկապես ակնառու է դառնում 5-րդ շարասյան մաս կազմող Բարգավաճ Հայաստան կուսակցություն անվամբ օլիգարխիկ կլանի միջոցով օրեր առաջ նախաձեռնված հեղաշրջման գործընթացի առնչությամբ։ Հայաստանում այդ երկրի դեսպանն իրեն դիրքավորել է որպես գաղութատիրոջ տեղապահ և ցուցադրաբար վերահսկում է նշված գործընթացը։ Իրենց հերթին՝ ոչ միայն հեղաշրջման նախաձեռնող Բարգավաճ Հայաստան կուսակցության, այլև իշխանական Իմ քայլը դաշինքի և "ընդդիմադիր" Լուսավոր Հայաստան կուսակցության խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչներն օտար դեսպանին խոնարհաբար ընդունում են որպես արբիտր։ Դատապարտում ենք Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի մեծապետական և միջամտող քաղաքականությունը, ինչպես նաև մեր երկրի կառավարող ուժի և տիտղոսակիր ընդդիմության խամաճիկային վարքագիծը։ Միևնույն ժամանակ՝ անկախ դրդապատճառներից, դրական ենք գնահատում ս. թ. հունիսի 24-ին Մոսկվայում անցկացվող շքերթին մասնակցելուց հրաժարվելու վերաբերյալ ՀՀ վարչապետի քայլը, ինչի մասին, ի դեպ, բազմիցս ներկայացրել էինք մեր բացասական դիրքորոշումը։ Սակայն անընդունելի ենք համարում պաշտպանության նախարարի մակարդակով և Զինված ուժերի 75 զինծառայողներից բաղկացած ստորաբաժանմամբ այդ շքերթին մասնակցությունը, քանի որ դա խոցում է մեր ազգային արժանապատվությունը, ինչպես նաև Մոսկվայում մոլեգնող համավարակի պայմաններում վտանգ է ստեղծում զինծառայողների համար։ ՀՀ վարչապետը պարտավոր է. 1) գործուն քայլեր կատարել մեր երկրի ներքին գործերին ՌԴ միջամտությունը դադարեցնելու և դրանով հարուցվող քաոսային զարգացումները չեզոքացնելու ուղղությամբ, 2) վերադարձնել արդեն Մոսկվա մեկնած մեր զինծառայողներին։ Վերահաստատում ենք, որ անկախ ՀՀ վարչապետի և նրա գլխավորած կառավարող ուժի քայլերից, հետևողականորեն շարունակելու ենք մեր ժողովրդի համախմբումը՝ քաոսը հաղթահարելու և ազգային-ժողովրդավարական ինքնիշխան ու կենսունակ պետություն ստեղծելու նպատակով։ Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խումբ»: |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
23601:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
33600:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
444Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
1037Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
467Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1260Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1192Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
1014Երեկ, 14:24
