«Ռոբերտ Քոչարյանն ինչ-որ բանի է սպասում, և այդ «ինչ-որ բանը» ՍԴ-ում է»․ Անդրանիկ Քոչարյան
![]() 331 Շաբաթ, 20 հունիսի, 2020 թ., 23:45 ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը «Ազատություն» ռ/կ-ի եթերում անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ, ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանին 2 միլիարդ դրամով կալանքից ազատելու դատարանի որոշմանը: Հարցին, թե իրավաչա՞փ որոշում էր դա, Քոչարյանը կարո՞ղ է ազատության մեջ գտնվելով խոչընդոտել քննությանը, Անդրանիկ Քոչարյանը պատասխանել է. «Ռոբերտ Քոչարյանի պարագայում միշտ էլ տուժող կողմի փաստաբանները հիմնավորել են Ռոբերտ Քոչարյանի նախաքննության ընթացքից մինչև դատաքննություն խոչընդոտելու հնարավորությունը: Այս անգամ էլ դատախազությունն իր հիմնավորումները ներկայացրեց, բայց դատավորը կայացրեց մեկ այլ որոշում՝ 2 միլիարդ դրամ գրավի դիմաց խափանման միջոցը փոխեց: Ես գիտեմ, որ դատախազությունը բողոքարկել է այդ որոշումը, և մենք նորից պտտվելու ենք նույն առանցքի շուրջ: Հիմա նորից Վճռաբեկ բողոք պետք է լինի, նորից քննարկումեր, նորից ինչ-որ դեռ դատաքննությունը չսկսած մենք տեղապտույտի մեջ ենք: Ռոբերտ Քոչարյանի խնդիրը դատաքննությունը սկսելը չէ, Ռոբերտ Քոչարյանի խնդիրը ժամանակ շահելն է: Ես միշտ ասել եմ՝ ինքն ինչ-որ բանի է սպասում: Կասկածներ կան, որ այդ ինչ-որ բանը գտնվում է Սահմանադրական դատարանում»: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
