Ոսկու գինը նոր ռեկորդներ է սահմանում. #Bloomberg

Ոսկու գինը նոր ռեկորդ է սահմանել՝ հասնելով 1758,83 (+ 0,9%) դոլարի՝ մեկ ունցիայի դիմաց, գրում է Bloomberg-ը: 2020 թվականի ընթացքում ոսկու գինն աճել է 15%-ով․ ներդրողները կորոնավիրուսի համավարակի ֆոնին փնտրում են «ապահով ապաստան» ներդրումների համար: Այժմ ազնիվ մետաղի գինն ավելացել է համավարակի երկրորդ ալիքի բռնկման մտավախության պատճառով: Ոսկու գինը մոտենում է մեկ ունցիայի դիմաց 1765,43 դոլար սահմանագծին: Նման ցուցանիշ արձանագրվել է 2012-ին և 8 տարվա ընթացքում առաջին անգամ անցել էր միայն 2020 թվականի մայիսին:
Goldman Sachs-ի վերլուծաբանները կանխատեսում են, որ 2020 թվականին ոսկու գինը մեկ ունցիայի դիմաց կգերազանցի 2 000 հազար դոլարը: Իսկ JPMorgan Chase & Co.-ն ներդրողներին խորհուրդ չի տալիս հրաժարվել թանկարժեք մետաղից՝ համարելով, որ դա լավագույն ներդրումն է ցածր եկամտի առկայության պայմաններում:

Թուրքիան կոշտ զգուշացում է հղել Ռուսաստանին ու Ուկրաինային
462Երեկ, 22:19
Ռուսաստանը վերսկսում է հացահատիկի արտահանումը Ազովի ծովից
297Երեկ, 20:49
«Եղած հնարավորությունները պետք չէ վտանգել»․ Գագիկ Ծառուկյան
209Երեկ, 11:12
Հունգարիան, Չեխիան և Սլովակիան չեն ցանկանում մասնակցել Ուկրաինային տրամադրվող նոր վարկի ֆինանսավորմանը
65626.10.2026, 23:31
«Հարկատուների գումարների տնօրինման վերաբերյալ հարցեր ունեմ»․ Մհեր Կարագոզյան
62124.10.2026, 01:06
«Եթե ԵԱՏՄ-ն կասեցնի ՀՀ անդամակցությունը, ներկրվող ապրանքները թանկանալու են 20 տոկոսով»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
64123.10.2026, 15:00
Ռուսական դիզելային վառելիքով բեռնված առաջին լցանավն ուղևորվել է դեպի Նյու Յորք
189223.10.2026, 12:48
«Բնական գազի գնի՝ 69%-ով բարձրացումը չի հանգեցնի էլեկտրաէներգիայի սակագնի նույնքան աճի»․ Հրայր Կամենդատյան
71822.10.2026, 02:06