«Հրայր Թովմասյանը թող հետ նայի, տեսնի, թե ինչ ամոթալի քայլեր է արել». Արա Ղարագյոզյան
![]() 383 Երեքշաբթի, 23 հունիսի, 2020 թ., 22:50 «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանն այսօր «Առաջին լրատվական»-ի եթերում հայտնել է, որ Սահմանադրության փոփոխությունները անձերին չի վերաբերում: «Սահմանադրական դատարանը պետք է ամբողջությամբ համահունչ լինի Սահմանադրության 7-րդ գլխի պահանջներին, դա ենթադրում է, որ պետք է դադարեցվեն 12 տարի պաշտոնավարած ՍԴ անդամների լիազորությունները, նրանք երեքն են, մյուս չորսը կշարունակեն պաշտոնավարել մինչև 12 տարին լրանալը»,- ասել է պատգամավորը: Փաստաբան Արա Ղարագյոզյանի խոսքով՝ Ազգային ժողովի՝ սահմանադրական փոփոխություններ իրականացնելու գործընթացը իրավաչափ է: «Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ է դարձել կեղծարարության արդյունքնում: Հրայր Թովմասյանը Ազգային ժողովի նախաձեռնած գործընթացն այսօր որակեց որպես ամոթալի, բայց նա թող հետ նայի, տեսնի, թե ինչ ամոթալի քայլեր է արել, երբ արդարադատության նախարար էր կամ պատգամավոր էր: Ի՞նչ է արել նա, երբ քրեական ենթամշակույթ էր տիրում ՔԿՀ-ներում, և ընդհանուր առմամբ, ի՞նչ որոշումներ է ընդունել որպես ՍԴ նախագահ՝ նախկին իշխանությունների շահերն ամրապնդելու համար»,- ասել է փաստաբանը: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
