««Մահ» բառը վրիպակ է». «Էրեբունի» ԲԿ-ի պարզաբանումը

«Էրեբունի» բժշկական կենտրոնը հայտնում է. «Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը երեկոյան տեսանյութ էր հրապարակել, որի առիթով հայտնում ենք հետևյալը. Հիվանդը «Էրեբունի» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք է ընդունվել աորտայի շերտազատվող անևրիզմայով: Վերակենդանացման բաժանմունքում նրա վիճակը կայունացվել է, հրավիրվել է անոթային վիրաբույժ: Ծանր սոմատիկ պատճառները հաշվի առնելով՝ որոշվել է չգնալ վիրահատության, քանի որ վիրահատական միջամտությունը կարող էր հիվանդի կյանքի հետ անհամատեղելի դառնալ: Հիվանդի հարազատները հրաժարվել են հետագա բուժումից և հիվանդը դուրս է գրվել:
Ինչ վերաբերում է COVID-19 թեստին, նշենք, որ «Էրեբունի» ԲԿ հոսպիտալացվող յուրաքանչյուր հիվանդից կատարվում է նմուշառում, որն ուղարկվում է ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ լաբորատորիա: Թեստի պատասխանը ստացվել է մեկ օր հետո՝ դրական: Այսինքն՝ հիվանդանոց մուտք գործելուց հիվանդն արդեն իսկ ունեցել է նոր կորոնավիրուսային վարակ: Ինչ վերաբերում է հիվանդության պատմության մեջ նշված «մահ» բառին, հայտնում ենք, որ դա վրիպակ է՝ պայմանավորված վերակենդանացման բաժանմունքի գերծանրաբեռնվածությամբ: Նույն փաստաթղթի մեջ նշված է նաև, թե առողջական ինչ վիճակով է հիվանդը բժշկական կենտրոնից դուրս գրվել»:

Ծաղիկ Վարդանյանը՝ բժիշկների անհատական լիցենզավորման պահանջի մասին (տեսանյութ)
195Երեկ, 14:12
«Թոքաբան լինելու անհրաժեշտություն չկա». Լուսինե Բադալյան (տեսանյութ)
31421.08.2026, 12:00
Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ կհատկացվի 16,7 մլն դրամ
38420.08.2026, 21:42
«Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում վճարված գումարները»․ Անուշ Պողոսյան
47320.08.2026, 00:06
Moderna-ի բաժնետոմսերն աճել են 120%-ով՝ մելանոմայի դեմ պատվաստանյութի հաջող կիրառումից հետո
126119.08.2026, 21:45
«Լուսինե Բադալյանը չունի առողջապահական ոլորտում պրակտիկ մասնագիտական փորձ». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
51018.08.2026, 15:36
«Դեղատան տարածքն էժան գնով տվել են Սամվել Ալեքսանյանի ընկերությանը»․ լրագրողը՝ Լուսինե Բադալյանին (տեսանյութ)
47618.08.2026, 14:06
«2026թ. առաջին կիսամյակում քանի՞ ՄՌՏ է փոխհատուցվել»․ Տիգրան Ջրբաշյան
93215.08.2026, 11:24