«Ժամանակից առաջ ընկնելով ասեմ». Բաբկեն Թունյան
![]() 412 Չորեքշաբթի, 24 հունիսի, 2020 թ., 20:00 ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գույքահարկի մասին- 2 Քանի որ քննարկումներն արդեն սկսեցին ծավալվել, ժամանակից առաջ ընկնելով ասեմ։ «Իմ քայլը» խմբակցությունն առաջարկելու է նոր՝ ավելի բարձր գույքահարկերին անցնելու ժամկետը 4 տարվա փոխարեն սահմանել 6 տարի։ Այսպես. Անշարժ գույքի սեփականատերերը կվճարեն. 2021-ին՝ գույքահարկի 25%-ը, 2022-ին՝ գույքահարկի 30%-ը, 2023-ին՝ գույքահարկի 35%-ը, 2024-ին՝ գույքահարկի 50%-ը, 2025-ին՝ գույքահարկի 75%-ը, 2026-ին՝ գույքահարկի 100%-ը: Փոփոխության առաջարկը պաշտոնապես կներկայացնենք տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի վաղվա նիստում, և ընդունվելու դեպքում՝ երկրորդ ընթերցումը կլինի այս տարբերակով։ Օրինակ. 30 մլն դրամ շուկայական արժեքով բնակարանի կադաստրային արժեքն այսօր 7-8 մլն դրամ է, որի համար տարեկան վճարվում է մոտ 5000 դրամ գույքահարկ։ 2020-ի հունվարի 1-ից կադաստրային արժեքը կդառնա մոտ 25 մլն դրամ, տարեկան գույքահարկը՝ 20 000 դրամ։ Սակայն գույքի համար կվճարվի. 2021-ին՝ 5 000 դրամ, 2022-ին՝ 6 000 դրամ, 2023-ին՝ 7 000 դրամ, 2024-ին՝ 10 000 դրամ, 2025-ին՝ 15 000 դրամ, 2026-ին՝ 20 000 դրամ»։ |
ԱՄՆ-ն 50% մաքսատուրք է սահմանելու Բրազիլիայից ներմուծվող ապրանքների նկատմամբ
267Երեկ, 19:04«Ծաղկի արտահանումը դարձել է անհնարին»․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ)
225Երեկ, 13:12Սլովակիան կրկին արգելափակել է Ռուսաստանի դեմ ԵՄ նոր պատժամիջոցները
52409.07.2025, 20:46Թրամփը մաքսատուրքեր է սահմանում Ղազախստանից ներմուծվող ապրանքների վրա
92707.07.2025, 22:58«Չվերթների չեղարկումն ավիաընկերություններին ավելի քան 250 մլն դոլարի վնաս է պատճառել». #Коммерсантъ
84007.07.2025, 15:35«BRICS-ի նկատմամբ Թրամփի քաղաքականությունն ապագա չունի»․ Չինաստանի ԱԳՆ
86107.07.2025, 12:59«10% հավելյալ մաքսատուրք կսահմանվի BRICS-ին աջակցող երկրների նկատմամբ»․ Թրամփ
74907.07.2025, 11:10Հութիները Կարմիր ծովում խորտակել են հունական բեռնատար նավ
26607.07.2025, 00:12