«Մեր առաջնային, ամենակարևոր օջախները բակերն են»․ Նիկոլ Փաշինյան

«Կորոնավիրուսի տարածման մեր առաջնային, ամենակարևոր օջախները բակերն են՝ բակ, շենք, թաղամաս։ Կարծում եմ՝ ՏԻՄ ներկայացուցիչները, ոստիկանները, կամավորները պետք է մեծ աշխատանք կատարեն։ Խնդիրը՝ սահմանված կանոնների պահպանման մեջ է։ Դրանում համոզվել ենք փորձագետների, միջազգային կազմակերպությունների հետ քննարկումների արդյունքում»,- Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Փաշինյանը՝ կրկին հորդորելով քաղաքացիներին պահպանել հակահամաճարակային կանոնները։
«Սիրելի հայրենակիցնե՛ր, եթե հակահամաճարակային կանոնները չպահպանեցինք, պրոբլեմները գնալով խորանալու են։ Իհարեկ պետք է վարչական մեթոդները գործի դնենք, բայց այստեղ ամենակարևորը վարքագծային փոփոխությունն է։ Մեր նպատակը տուգանելը չէ, մեր նպատակը չտուգանելն է՝ պայմանով, որ բոլորս պահպանում ենք կանոները․․․ Պետք է ի վիճակի լինենք չգնալ համատարած լոքդաունի վիճակին։ Դա ցույց է տալիս, որ տասնյակ հազարավոր աշխատատեղեր փակվում են՝ սոցիալական, տնտեսական հետևանքներով։ Սա նշանակում է, որ նաև կարող է պետական եկամուտների հավաքագրման պրոբլեմներ լինեն, որը այսօր չունենք»։

Ծաղիկ Վարդանյանը՝ բժիշկների անհատական լիցենզավորման պահանջի մասին (տեսանյութ)
193Երեկ, 14:12
«Թոքաբան լինելու անհրաժեշտություն չկա». Լուսինե Բադալյան (տեսանյութ)
31321.08.2026, 12:00
Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ կհատկացվի 16,7 մլն դրամ
38220.08.2026, 21:42
«Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում վճարված գումարները»․ Անուշ Պողոսյան
47120.08.2026, 00:06
Moderna-ի բաժնետոմսերն աճել են 120%-ով՝ մելանոմայի դեմ պատվաստանյութի հաջող կիրառումից հետո
125619.08.2026, 21:45
«Լուսինե Բադալյանը չունի առողջապահական ոլորտում պրակտիկ մասնագիտական փորձ». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
50918.08.2026, 15:36
«Դեղատան տարածքն էժան գնով տվել են Սամվել Ալեքսանյանի ընկերությանը»․ լրագրողը՝ Լուսինե Բադալյանին (տեսանյութ)
47518.08.2026, 14:06
«2026թ. առաջին կիսամյակում քանի՞ ՄՌՏ է փոխհատուցվել»․ Տիգրան Ջրբաշյան
93115.08.2026, 11:24